News 13.09.2017 20170620_141108_am_Հիմնական սեղմագիր | Page 6

մշակութաբանության, էթնոսոցիոլոգիայի, գրականագիտության տրամադրած վերլուծական գործիքակազմերը։ Սոցիալ-մշակութային դինամիկան ուսումնասիրելու ընթացքում հեղինակը գերազանցապես հիմնվել է ռուս պատմաբան, մարդաբան Վ.Վ. Բոչարովի մարդաբանական տեսության վրա։ Այս տեսության հիմքում ընկած է այն գաղափարը, որ արդիականացման ընթացքում Արևելքի ավանդական հասարակության քայքայումը անխուսափելիորեն հանգեցնում է քաղաքական վերնախավի կողմից այդ հասարակության «պարտադրված համերաշխման», որն իրականացվում է «ավանդույթի իշխանության» սիմուլյակրերի կիրառման միջոցով։ 1 Հետազոտական որոշ խնդիրների լուծման համար ատենախոսության մեջ օգտագործվել են նաև Է. Հոբսբաումի, Մ. Ֆուկոյի, Յ. Հայզինգայի, Ս. Ռոյի մշակած տեսությունները։ Ատենախոսության կիրառական նշանակությունը Ատենախոսությունը կարող է կիրառական նշանակություն ունենալ Թուրքիայի Հանրապետության պատմության, Ասիայի և Աֆրիկայի նորագույն պատմության, քաղաքական պաշտամունքների պատմության վերաբերյալ հետագա պատմագիտական և քաղաքագիտական հետազոտությունների համար։ Դրանց հիման վրա կարող են կազմվել նոր արևելագիտական գիտա- մեթոդական և ուսումնական ձեռնարկներ։ Ատենախոսության մեջ արված եզրակացությունները կարող են հիմք դառնալ նոր՝ համեմատական ուսումնասիրությունների համար, որոնք դիտարկում են այն արևելյան սոցիալ- մշակութային հանրույթները, որոնցում տեղի են ունենում նմանատիպ գործընթացներ։ Մասնավորապես, ատենախոսության արդյունքները կարող են կիրառվել ժամանակակից Մերձավոր Արևելքի քաղաքական և սոցիալ- մշակութային տեղաշարժերը դիտարկելու համար։ Ատենախոսության փորձաքննությունն ու պաշտոնական հավանու- թյունը Ուսումնասիրության հիմնական դրույթներն ու եզրահանգումները լու- սաբանվել են հեղինակի հրատարակված գիտական հոդվածներում, ներկայացնվել են միջազգային գիտաժողովներում և հեղինակի վարած դասընթացների ընթացքում: Ատենախոսությունը քննարկվել և հրապարակային պաշտպանության է երաշխավորվել Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի (ՌԴ) արևելագիտության ֆակուլտետի Ասիայի և Աֆրիկայի երկրների հասարակական զարգացման տեսության ամբիոնի կողմից։                                                                                                                         1 Бочаров В.В., Традиционали