News 13.09.2017 20170620_141108_am_Հիմնական սեղմագիր | Page 5

Ատենախոսության գիտական նորույթը
• Ատենախոսության մեջ ցույց է տրվել , որ Թուրքիայի սոցիալմշակութային դինամիկայի հիմքը արդիականացման պայմաններում « ավանդույթի իշխանությունն է », որի առանցքային գործոնը խարիզմատիկ առաջնորդությունն է ։
• Ինոնյուի անձի պաշտամունքի ստեղծումը Թուրքիայում պայմանավորված էր արդիականացման պայմաններում ավանդական հասարակության սոցիալական կապերի քայքայմամբ և հասարակական համերշխման անհրաժեշտությամբ , և այդ պատճառով կախված չէր միմիայն քաղաքական գործչի անհատական հատկանիշներից ։
• Թուրքական հասարակությունում առաջնորդի խարիզման կառուցարկվում էր ՝ օգտագործելով թե ՛ ավանդական հասարակությանը ծանոթ կերպարներ և խորհրդանիշներ , թե ՛ արևմտյան քաղաքական մշակույթից փոխառված նշանային համակարգ ։
• Քեմալականների կողմից իրականացված արդիականացումը չի փոփոխել թուրքական հասարակության մեջ գոյություն ունեցող սոցիալմշակութային կապերը ։
• Ատենախոսության մեջ օգտագործվել են իրենց ձևով ու բովանդակությամբ ամենատարբեր աղբյուրներ , որոնք առաջին անգամ են մտցվում գիտական շրջանառության մեջ ։ Ատենախոսության ժամանակագրական շրջանակները Ժամանակագրական առումով ատենախոսությունն ընդգրկում է Ի . Ինոնյուի նախագահության տարիները ՝ 1938 թ . նոյեմբերի 11-ից մինչև 1950 թ . մայիսի 22-ը ։ Սակայն անհրաժեշտ է նշել , որ ժամանակագրական ստորին և վերին շեմերը պայմանական են ։ Ինոնյուի նախագահության շրջանի սոցիալմշակութային դինամիկան հասկանալու համար անհրաժեշտ է դիտարկել թուրքական հասարակության արդիականացման նախընթաց փուլերը ։ Այդ պատճառով նպատակահարմար է մեկ ենթագլխով ներկայացնել արդիականացման գործընթացի առանձնահատկությունները Օսմանյան կայսրության վերջին փուլում և Թուրքիայի Հանրապետության առաջին շրջանում , ինչպես նաև դիտարկել Ի . Ինոնյուի դերն ու հասարակական կերպարը մինչ նախագահ ընտրվելը ։ Ատենախոսության մեթոդաբանական հենքը Աշխատանքի հիմքում ընկած են տարատեսակ աղբյուրների և գրականության պատմաքննական և պատմավերլուծական մեթոդները : Քանի որ ատենախոսության թեման ենթադրում է համալիր մոտեցում , ուսումնասիրությունը կատարվել է մի քանի գիտակարգերի հատման տիրույթում ։ Մասնավորապես , մենք օգտագործել ենք նաև պատմական մարդաբանության , վիզուալ մարդաբանության , իմագոլոգիայի , սոցիոլոգիայի ,
5