News 13.09.2017 20170620_141108_am_Հիմնական սեղմագիր | Page 4

նախագահ Իսմեթ Ինոնյուի (1938-1950թթ.) կառավարման շրջանը, քանի որ այն հնարավորություն է ընձեռում համակողմանիորեն ներկայացնել Թուրքիայի հիմնադիր նախագահ Մ. Քեմալ Աթաթյուրքից (1923-1938թթ.) հետո խարիզմատիկ առաջնորդության գործառույթի նշանակությունն ու շարունակականությունը։ Այս նպատակով անհրաժեշտ է ուսումնասիրել Ինոնյուի նախագահության օրոք Թուրքայի սոցիալ-մշակութային դինամիկան։ Ինոնյուի արձաններն ու կիսանդրիները, նրան պատկերող պաստառներն ու նկարները, նրան նվիրված գեղարվեստական գրականությունը, տոներն ու մարզական միջոցառումները, մեկ բառով՝ այն ամենը, ինչ կոչվում է «պաշտամունքի արտադրանք», չէր հայտվել ex nihilo։ Դրանք ստեղծվում էին հստակ մարդկանց և հաստատությունների կողմից՝ որոշակի գործողությունների արդյունքում։ Կարելի է կարծել, որ այդ գործողությունները, կամ, այլ խոսքով, «պաշտամունքի արտադրությունն ու արտադրանքը» ենթարկվում են պատմական վերակառուցման։ Պատմագրության մեջ բացակայում են թուրքական քաղաքական գործիչների շուրջ անձի պաշտամունքի ձևավորման պատմա-մարդաբանական համալիր հետազոտություններ, ինչը սույն աշխատանքը դարձնում է արդիական պատմագիտության տեսանկյունից։ Առավել ևս, բացակայում են Ի. Ինոնյուի անձի պաշտամունքն ուսումնասիրող համապարփակ ուսումնասիրություններ։ Ատենախոսության նպատակը և խնդիրները Ատենախոսության նպատակն է՝ ուսումնասիրել խարիզմատիկ առաջնորդության մեխանիզմի հիմնական դերը՝ որպես Արևելքի արդիականացվող ավանդական հասարակության սոցիալ-մշակութային դինամիկայի առանցքային գործոն։ Ատենախոսության թեմայի ուսումնասիրությունը խնդիր ունի. • Բացահայտել Թուրքիայի Հանրապետությունում արդիականացման գործընթացների բնույթը և զարգացման առանձնահատկությունները։ • Ուսումնասիրել «օսմանյան ժառանգության» ազդեցությունը հանրապետական Թուրքիայում արդիականացման գործընթացների վրա։ • Պարզաբանել այն հիմնական գործոնները, որոնք ազդում էին Թուրքիայի ավանդական հասարակության սոցիալ-մշակութային դինամիկայի վրա։ • Ներկայացնել ավանդական հասարակությունում խարիզմատիկ առաջնորդության ձևավորման հիմքերը։ • Լուսաբանել Ի. Ինոնյուի կյանքի և գործունեության հիմնական փուլերը։ • Մանրամասն վերլուծել Ի. Ինոնյուի անձի շուրջ ձևավորված պաշտամունքի կառուցարկման քաղաքականությունը և կառուցարկման հիմնական ուղիներն ու դրսևորումները։ 4