News 13.09.2017 20170620_141108_am_Հիմնական սեղմագիր | Page 20

երիտթուրքերի արդիականացման գաղափարների բնույթով ։ Քեմալականների մեծ մասը հանդիսանում էին նախկին երիտթուրք գործիչներ , այդ պատճառով քեմալական արդիականացումը կարելի է համարել նախորդ ՝ օսմանյան բարեփոխումների փորձի շարունակություն ։
• Թե ՛ օսմանյան արդիականացումը , թե ՛ քեմալականների արդիականացումը չէին ձգտում իրական սոցիալական և տնտեսական բարեփոխումների ։ Քանի որ նրանց արդիականացման գաղափարը կրում էր « պաշտպանական », « հետապնդող » բնույթ , բարեփոխիչները լուրջ քայլեր չէին ձեռնարկում ավանդական հասարակության փոփոխության համար ։
• Արդիականացման բնույթը պայմանավորեց նոր ձևավորված Թուրքիայի Հանրապետության քաղաքական մշակույթը ։ Քեմալական արդիականացումը ավտորիտար էր , ինչը պայմանավորված էր երկու հանգամանքով ։ Առաջին . քեմալականները այն եվրոպական գաղափարների կրողներն էին , որոնք արդիականացումը հնարավոր էին համարում միայն ուժեղ առաջնորդի և ուժեղ պետության միջոցով ։ Երկրորդ . արդիականացումը աստիճանաբար բերում էր թուրքական ավանդական հասարակության քայքայման , որը վտանգում էր պետության գոյությունը ։ Դա կանխելու համար քեմալական քաղաքական վերնախավը կիրառում էր հասարակության ստիպողական համերաշխման մեխանիզմները , որոնք իրենց հերթին ամրապնդում էին պետության ավտորիտար բնույթն ու ավտորիտար արդիականացումն ընդհանրապես ։
• Հասարակության ստիպողական համերաշխման առանցքային մեխանիզմը Թուրքիայի ղեկավարի խարիզմատիկ առաջնորդությունն էր , որի հիման վրա և որի շուրջ կառուցված էր երկրի ողջ քաղաքական և սոցիալական համակարգը ։ Աթաթյուրքից հետո և Ի . Ինոյուի նախագահության օրոք խարիզմատիկ առաջնորդությունն էր հանդիսանում քեմալական քաղաքական համակարգի պահպանման և զարգացմանը համար ամենաազդեցիկ գործոնը ։
• Իսմեթ Ինոնյուի ընտրությունը երկրի նախագահի պաշտոնում պայմանավորված էր նաև Ինոնյուի ունեցած « Երկրորդ մարդու » խարիզմատիկ հեղինակությամբ , որը կառուցարկվել էր հանրապետության առաջին մեկ ու կես տասնամյակում ։
• Իսմեթ Ինոնյուն կարևորում էր խարիզմատիկ առաջնորդության նշանակությունը քաղաքական համակարգի պահպանման և զարգացման համար , ուստի իր նախագահության առաջին օրվանից սկսած ձեռնամուխ եղավ սեփական անձի պաշտամունքի կառուցարկմանը ։ Այդ ուղղությամբ առաջին պաշտոնական քայլը Ինոնյուի հռչակումն էր « Ազգային շեֆ »։ Հետագայում , նախագահության տարիներին Ինոնյուն շարունակում էր իր անձի շուրջ խարիզմայի կառուցարկումը ՝ հասցնելով այն մինչև քաղաքական պաշտամունքի ձևավորման ։
20