News 13.09.2017 20170620_141108_am_Հիմնական սեղմագիր | Page 19

պետական և ազգային տոնակատարությունները)։ Ժամանակային կտրվածքով ներկայացվում է Լոզանի օրվա տոնակատարությունների միջոցով Ինոնյուի անձի պաշտամունքի կառուցարկման գործընթացը։ Այս ենթագլուխն ավարտվում է Ինոնյուի պաշտամունքի կառուցարկման այն դրսևորումների դիտարկմամբ, որոնք պայմանավորված էին թուրք հասարակության արխաիկ մտածողությամբ։ «Ինոնյուի հիմնական կերպարները» վերնագիրը կրող երրորդ ենթագլուխը համառոտ ամփոփում է Ինոնյուի այն հիմնական կերպարները, որոնք առկա էին նրա անձի պաշտամունքում։ Դրանք են. Աթաթյուրքի մերձավոր ընկեր և ժառանգ, Լոզանի և խաղաղության հերոս, հերոս- զորահրամանատար, «ժողովրդի մարդ», արդիականացման խորհրդանիշ։ Երրորդ գլխի չորրորդ ենթագլուխը կրում է ««Ազգային շեֆի» շրջանում Աթաթյուրքի կերպարն ու պաշտամունքը» վերնագիրը։ Այս ենթագլխում ուսումնասիրվում է Աթաթյուրքի հետմահու պաշտամունքի օգտագործումը Ինոնյուի իշխանության օրոք։ Ներկայացվում են Աթաթյուրքի պաշտամունքը սահմանափակելու և վերահսկողության տակ պահելու դրսևորումները։ Համեմատություն է անցկացվում Աթաթյուրք-Ինոնյու պաշտամունքների և սոցիալիստական՝ Լենին-Ստալին պաշտամունքների միջև։ Երրորդ գլխի վերջին՝ հինգերորդ ենթագլխում, որը վերնագրված է «Ինոնյուի կերպարի կերպարանափոխությունը 1945թ. հետո», ուսումնասիրված են Ինոնյույի պաշտամունքի դրսևորումները 1945թ. սկսված հարաբերական ժողովրդավարացման պայմաններում։ Ցույց է տրվում Ինոնյուի խարիզմայի կառուցարկման և պաշտամունքի շարունակականությունը մինչև վերջինիս նախագահության ավարտը։ Փաստարկվում է Ինոնյուի անմիջական մասնակցությունը իր պաշտամունքի կառուցարկման գործընթացին։ Ներկայացված են Ինոնյուի պաշտամունքի կերպարանափոխության դրսևորումները որպես ընդդիմության առաջնորդ։ Եզրակացություն բաժնում ամփոփվել են ատենախոսության հիմնա- կան եզրահանգումները. • Թուրքիայի Հանրապետության քաղաքական և հասարակական համակարգը ուսումնասիրելու համար Թուրքիայի սոցիալ-մշակութային դինամիկայի հետազոտությունը ունի առանցքային կարևորություն։ Հասարակության սոցիալ-մշակութային դինամիկան զգալի չափով որոշում է պետության ներքին և արտաքին քաղաքական զարգացումների հարացույցերը։ Թուրքիայի պարագայում սոցիալ-մշակութային դինամիկան գերազանցապես պայմանավորված է ավանդական հասարակության արդիականացման նախագծերով։ • Թուրքիայի Հանրապետության արդիականացման նախագիծը սկսվել էր դեռևս Օսմանյան կայսրությունում։ Թուրքական ավանդական հասարակության արդիականացումը պայմանավորված էր նոր օսմանների և 19