News 13.09.2017 20170620_141108_am_Հիմնական սեղմագիր | Page 17

միտումների խորացման պատճառները ։ Անդրադարձ է կատարվում Ինոնյուի կողմից արդիականացման ձեռնարկներին ։ Ներկայացվում են Ինոնյուի անձի պաշտամունքի առաջին դրսևորումները , ուսումնասիրվում է հասարակությունպետություն կապը Ինոնյուի նախագահության տարիներին ։
Ատենախոսության երկրորդ գլուխը վերնագրված է « ՍՈՑԻԱԼ- ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԴԻՆԱՄԻԿԱՅԻ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ ԱՎՏՈՐԻՏԱՐ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԵՎ ԽԱՐԻԶՄԱՏԻԿ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ »: Այն բաղկացած է չորս ենթագլխից :
« Արդիական հանրապետության ստեղծումը » վերնագրով առաջին ենթագլխում ներկայացված է Օսմանյան կայսրության արդիականացման պատմությունը , օսմանյան ժառանգության ազդեցությունը Թուրքիայի Հանրապետության կայացման գործընթացի վրա ։ Ուսումնասիրվում է քեմալական իշխանությունների վարչակարգի բնույթը ։ Հատկապես մեծ ուշադրություն է դարձվում կայսրության և հանրապետության միջև գոյություն ունեցող գաղափարական և ինստիտուցիոնալ կապին : Ներկայացված են քեմալականների կողմից արդիականացման հիմնական ծրագրերը ։
Երկրորդ գլխի երկրորդ ենթագլուխը կրում է « Թուրքական ավտորիտար արդիականացումը » վերնագիրը : Այստեղ մանրամասն քննվել են արդիականացման բնույթը Թուրքիայի Հանրապետությունում , ներկայացվել են դրանում խարիզմատիկ առաջնորդի կարևորությունը , դրա ընկալման գաղափարական հիմքերը ։ Ցույց են տրվել արևմտյան և արևելյան արդիականությունների միջև առկա տարբերությունները ։ Հիմնավորվում է , որ թուրքական արդիականացումը ուներ « պաշտպանական » և « հետապնդող » բնույթ ։
«« Հայացք ներքևից ». թուրքական հասարակության ավտորիտար արդիականացումը » վերնագիրը կրող երրորդ ենթագլխում ներկայացվում է թուրքական հասարակության արդիականացման հիմնական արդյունքը ՝ թուրքական հասարակության տեսանկյունից ։ Փաստվում է , որ քեմալականների իրականացրած արդիականացումը գլխավորապես անդրադարձել էր քաղաքային բնակչության վրա , որի արդյունքում գոյացել էր զինվորական բյուրոկրատական նեղ խավ ։ Այդ խավը հանդիսանում էր քեմալական իշխանության հենասյունը ։ Միևնույն ժամանակ Թուրքիայի բնակչության մեծամասնությունը ապրում էր քաղաքային խոշոր կենտրոններից դուրս և արդիականացման բարեփոխումները չէին ազդել նրանց կենսակերպի վրա ։ Ստեղծված իրավիճակում հասարակության սոցիալական կառուցվածքը մնացել էր նույնը , սակայն ավանդական արժեքները ենթարկվում էին մշտական շեղման ։
Չորրորդ ենթագլուխը վերնագրված է «« Ավանդույթի իշխանություն » և խարիզմատիկ առաջնորդություն . ավտորիտար արդիականացման պայմաններում հասարակության համերշխումը »։ Այս ենթագլխում
17