News 13.09.2017 20170620_141108_am_Հիմնական սեղմագիր | Page 16

Աշխատանքի կառուցվածքն ու բովանդակությունը Ատենախոսությունը բաղկացած է ներածությունից, երեք գլուխներից, որոնք բաժանվում են 13 ենթագլուխների, եզրակացությունից, օգտագործած աղբյուրների եւ գրականության ցանկից: Ներածությունում ներկայացված են թեմայի արդիականությունը, նպա- տակներն ու խնդիրները, գիտական նորույթը, հետազոտության ժամանակա- գրական սահմանները, տեսական-մեթոդաբանական հենքը, կիրառական նշանակությունը, ուսումնասիրության խնդիրների վերաբերյալ աղբյուրների եւ գրականության տեսությունը: Առաջին գլուխը վերնագրված է ««ԵՐԿՐՈՐԴ ՄԱՐԴՈՒՑ» ՄԻՆՉԵՎ «ԱԶԳԱՅԻՆ ՇԵՖ». ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ Ի. ԻՆՈՒՆՅՈՒԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՕՐՈՔ»: Այն բաղկացած է չորս ենթագլուխներից: Առաջին գլխի առաջին ենթագլուխը վերնագրված է «Ի. Ինոնյուն որպես ռազմական, դիվանագիտական և քաղաքական գործիչ»: Այս ենթագլխում ներկայացվում է Իսմեթ Ինոնյուի համառոտ կենսագրությունը, ռազմական և քաղաքական բեմելը։ Համակողմանի ուսումնասիրվել են նաև Ինոնյուի հեղինակության կայացման վրա ազդող հիմնական գործոնները։ Ուսումնասիրվում են Ինոնյուի ձեռք բերած՝ «Երկրորդ մարդու» կերպարի ակունքներն ու զարգացման պատմությունը։ Ցույց է տրվում, որ այդ կերպարը մեծապես ազդել է Ինոնյուի քաղաքական հեղինակության ավելացմանը։ «Ինոնյուի ընտրվելը որպես Թուրքիայի նախագահ» վերնագրով երկրորդ ենթագլխում ներկայացված են Ինոնյուի նախագահ ընտրվելու հանգամանքները, Թուրքիայում քաղաքական հակադիր ճամբարների դասավորությունը։ Ցույց է տրվում, որ Ինոնյուի ընտրվելու գործընթացի վրա վճռորոշ ազդեցություն է ունեցել Ինոնյուի՝ «Աթաթյուրքի ժառանգ» լինելու համբավը։ ««Շեֆության» շրջանի սկիզբը» վերնագրով երրորդ ենթագլուխն անդրադառնում է Ինոնյուի «Ազգային Շեֆ» հռչկավելու հանգամանքներին, Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ «շեֆ» երևույթի դերին, ինչպես նաև այդ հասկացության գաղափարական և կիրառական նշանակությանը Թուրքիայի հասարակական-քաղաքական կյանքում։ Ցույց է տրվել, որ «շեֆի» հանդեպ սրբազնային վերաբերմունքը պայմանավորված է նաև թուրք հասարակության մեջ արխաիկ մտածողության տարրերի զգալի առկայությամբ։ Չորրորդ ենթագլուխը, որը վերնագրված է ««Ազգային շեֆի» Թուրքիան», ներկայացնում է Ինոնյուի նախագահության օրոք երկրում տեղի ունեցած հիմնական իրադարձությունները, ավտորիտար և ամբողջատիրական                                                                                                                                                                                                                                                                                 Nostalgia for the Modern: State Secularism and Everyday Politics in Turkey, Duke University Press, 2006; Denny W. B., Atatürk and Political Art in Turkey // Turkish Studies Association Bulletin, Vol. 6, No. 2, September, 1982, P. 17-20 16