News 13.09.2017 20170620_141108_am_Հիմնական սեղմագիր | Page 13

Հետազոտության համար մեծ կարևորություն ունեին այն ուսումնասիրությունները , որոնք ամբողջությամբ նվիրված էին Ինոնյուի նախագահության պատմությանը ։ Առաջին հերթին պետք է նշել թուրք պատմաբան Ջ . Քոչաքի « Թուրքիայում Ազգային Շեֆի շրջանը » երկհատորյակը , որում հեղինակը մանրամասն շարադրել է Ինոնյուի նախագահության տարիների պատմությունը ՝ հիմնվելով արխիվային փաստաթղթերի , պատմական վկայությունների և այլ աղբյուրների վրա ։ 12 Սակայն այս մեծածավալ աշխատանքի հեղինակը իր ուշադրությունը սևեռում է գերազանցապես քաղաքական վերնախավի միջև պայքարին և պատերազմի տարիներին թուրքական արտաքին քաղաքականությանը ։ Այն որևէ կերպ չի անդրադառնում թուրքական հասարակության ուսումնասիրությանն ու իշխանություն-հասարակություն կապին ։ Նույն հեղինակի գրչին են պատկանում այլ գրքեր և հոդվածներ , որոնք անդրադառնում են Ինոնյուի կառավարման ժամանակաշրջանին և ատենախոսության համար կարևոր տեղեկություններ են պարունակում ։ 13
Ինոնյուի երկարատև քաղաքական գործունեությանն է նվիրված թուրք քաղաքական գործիչ և պատմաբան Շ . Ս . Այդեմիրի « Երկրորդ մարդը » եռահատոր աշխատանքը ։ Այն Ինոնյուի մասին մինչև օրս ստեղծված կենսագրական ամենամանրամասն աշխատությունն է , որում ներկայացվում է Ինոնյուի գործունեության սկզբից մինչև 1964թ . ընկնող ժամանակահատվածի բոլոր կարևոր իրադարձությունների պատմությունը ։ Այդեմիրի աշխատանքում ակնհայտ զգացվում են հեղինակի կողմից քեմալականների հերոսացման մղումներ , ինչը բացասական է անդրադարձել Ինոնյուի կենսագրության օբյեկտիվ ներկայացման վրա ։
Ինոնյուի նախագահության շրջանի հիմնական իրադարձություններին են նվիրված հետազոտողներ Օ . Աքանդերեի , Ս . Քոջաբաշի , Ջ . Վանդերլիպպեի , Մ . Ալքանի և այլոց աշխատանքները ։ 14 Մեզ հայտնի է միայն մեկ ռուսալեզու աշխատանք , որն ամբողջությամբ նվիրված է Ինոնյուի նախագահության շրջանի Թուրքիային ։ Դա բաշկիր հետազոտող Բ . Դ . Նուրիևի
12
Koçak C ., Türkiye ’ de Milli Şef Dönemi ( 1938-1945 ). 2 Cilt , İstanbul : İletişim Yayınları , 2010- 2017 ;
13
Koçak C . Geçmişiniz İtinayla Temizlenir . İstanbul , İletişim Yayınları , 2015 ; Նույնի ՝ Tek Parti . Cumhuriyet ve şefler . İstanbul , Timaş Yayınları , 2016
14
Akandere O ., Milli Şef Dönemi . Çok Partili Hayata Geçişte Rol Oynayan İç ve Dış Tesirler , İstanbul , İz Yayıncılık , 1998 ; Kocabaş S ., T . C . Devleti Tarihi 4 , İnönü dönemi . Milli Şef Yönetimi - Demokrasiye Geçiş 1938-1950 , Istanbul , Bayrak Matbaacılık , 2009 ; VanderLippe J . M ., The Politics of Turkish Democracy : İsmet İnönü and the Formation of the Multi-Party System , 1938-1950 , Albany , State University of New York Press , 2005 ; Alkan M . Ö ., Milli Şef Döneminde Siyasal Propaganda . “ Başbuğumuz , babamız İnönü ” // Toplumsal Tarih , no . 120 , 2003 , S . 102-103 ; Նույնի ՝ " Milli Şef ' li Tek-Parti Döneminde Seçimler ( 1939 ve 1943 Seçimleri ) / Prof . Dr . Bülent Tanör Armağanı ( Haz : Mehmet Ö . Alkan ), İstanbul , Oğlak Yayınları , 2006
13