News 13.09.2017 20170620_141108_am_Հիմնական սեղմագիր | Page 10

ծաղրանկարային պարբերականներ , ազգային փոքրամասնությունների մամուլի նմուշներ , ինչպես նաև օսմանալեզու որոշ թերթեր ։
Որպես աղբյուր մեծապես օգտագործվել են նաև Թուրքիայիում գործող « Ժողովրդական տների » կենտրոնական օրգան հանդիսացող « Ուլքյու » ամսագրի հրապարակումները ։ Այս ամսագրի էջերին հրապարակվում էին գերազանցապես տեսական և ծրագրային բնույթի հոդվածներ , որոնք հիմնավորում և բացատրում էին իշխանությունների վարած քաղաքականության « ճշմարտացիությունն ու նպատակահարմարությունը »։
Խարիզմայի կառուցարկումը համապարփակ ներկայացնելու համար աղբյուր են ծառայում նաև Ինոնյուին նվիրված գեղարվեստականփաստագրական աշխատանքները ։ Դրանց միջոցով կարելի է ներկայացնել անձի պաշտամունքի կառուցարկման խորհրդանշային հիմնական պատկերներն ու հնարքները ։ Պետք է նշել հատկապես Յ . Զ . Օրթաչի , Յ . Ք . Քարաօսմանօղլուի աշխատանքները ։ 10 Անհրաժեշտ է փաստել նաև , որ նշյալ աղբյուրները թարգմանաբար ներկայացվում են առաջին անգամ ։
Աղբյուրների վերջին խումբը աուդիո և վիզուալ նյութերն են , որոնք հնարավորություն են ընձեռում մանրամասն ներկայացնել Ինոնյուի խարիզմատիկ առաջնորդության կառուցարկման ձևերն ու արդյունքները ։ Ուսւոմնասիրության ընթացքում օգտագործվել են երգեր , քարոզչական պաստառներ , ֆոտոկոլլաժներ , քանդակներ և այլն ։
Այսպիսով , ներկայացված աղբյուրների բազմազանությունը ( ձևային և աշխարհագրական ) հնարավորություն է ընձեռել ներկայացնել սոցիալմշակութային դինամիկան և Ինոնյուի խարիզմատիկ կերպարների ստեղծման էվոլյուցիան ամբողջ Թուրքիայի տարածքում , ինչպես նաև լուծել առաջադրված հետազոտական բոլոր խնդիրները ։
Չնայած Ինոնյուի նախագահության օրոք Թուրքիայի ներքին և արտաքին քաղաքական կյանքում տեղի ունեցած կարևոր իրադարձություններին ՝ այս ժամանակաշրջանը ( որը ժամանակակիցների կողմից կոչվում էր « Ազգային Շեֆի շրջան » - Milli Şef Dönemi ), պատմաբանների կողմից չի արժանացել բավականաչափ ուշադրության ։ Ինչպես հայրենական , այնպես էլ արտասահմանյան ( թուրքական , ռուսական , արևմտյան ) պատմագրության մեջ տիրապետող պատմագրական պատումը ( narrative ) ներկայացնում է այս շրջանը որպես Աթաթյուրքի կողմից ստեղծված քեմալական վարչակարգի պարզ և բնական շարունակություն ։ Նման մեկնաբանությունը պայմանավորված էր մի քանի հանգամանքներով ։ Առաջին հերթին , այս շրջանի ոչ բավարար ուսումնասիրվածությունը կապված էր ավելի ընդհանրական ՝ արդիականացող ոչ արևմտյան / արևելյան հասարակությունների պատմության ուսումնասիրության խնդիրների հետ ։
10
Ortaç Y . Z ., İnönü : http :// www . halilibrahimtunali . net / index . php / 1945-8-ocak-13-ocak ; Karaosmanoğlu Y . K ., Politikada 45 yıl , İstanbul , İletişim Yayınları , 1984
10