LAYOUT June #2(14) | Page 9

Երևի իմ առաջին պատվերը Cafe Lempicka-ն էր, մոտավորապես 2011թ-ին, մի փոքրիկ սրճարան էր Վալյադոլիդում: Պատվիրատուն իմ նախկին ընկերն էր, ում հետ նույն բնակարանում էի ապրել ուսանողական տարիներին: Շատ ափսոսում եմ, որ այն ժամա նակ պրոֆեսիոնալ լուսանկարչական ռեպորտաժ չէի անում, քանի որ կարծում եմ դա գեղեցիկ նախագիծ էր, շատ յուրահատուկ: Միակ լուսանկարները, որ ունեմ՝ իմ նկարածներն են և ես վստահաբար կարող եմ ասել, որ լուսանկարչական տաղանդ չունեմ: Այդ ժամանակվանից պատվերները շատ դանդաղ էին գալիս: Ես շարունակեցի մասնակցել մրցույթների, երբեմն մոտ էի հաղթելուն, երբեմն՝ հեռու: Սկիզբը միշտ դժվար է, երբ չունես «կնքահայր», կամ դրա նման մի բան։ Շատ քիչ գումար ունեի, բայց դա ինձ չէր հետաքրքրում, որովհետև ես անում էի այն, ինչ սիրում էի, այն, ինչ ես ուզում էի անել: Ճարտարապետությունը եղել է և հիմա էլ մնում է իմ կիրքը, ինչին ես հավատում եմ, այնպես որ նույնիսկ ամենաբարդ իրադրություններում ես ինձ երջանիկ եմ զգացել՝ անելով այն, ինչ ինձ այդքան հաճույք է պատճառում: tamarit apartment © Jose Hevia