LAYOUT June #2(14) | Page 8

4. Մի վստահեք թրենդներին, ճարտարապետության մեջ դա չի աշխատում Ռաուլ Սանչես raul sanchez architects www.raulsanchezarchitects.com #զրույց Համացանցը հրաշալի հնարավորություն է տալիս բացահայտելու հետաքրքիր, ոչ այնքան հայտնի, փոքր արվեստանոցներ, որոնցից մեկն է "Raul Sanchez Architects"-ը՝ Բարսելոնայից։ Ռաուլ Սանչեսի վերջին նախագծերը հրատարակվել են գրեթե բոլոր հայտնի ճարտարապետական հարթակներում և մեզ հետաքրքիր էր, թե ով է կանգնած այդ նախագծերի հետևում։ Նա զարմանալիորեն արագ համաձայնվեց զրուցել մեզ հետ և ի վերջո, կարծում ենք, շատ բովանդակալից հարցազրույց ստացվեց։ Փորձեցինք պարզել, թե ինչպես նա հիմնեց իր արվեստանոցը, ովքեր են նրան ոգեշնչում, ինչպես է նա վերաբորվում «աստղային ճարտարապետությանը» ու էլի շատ հետաքրքիր բաներ։ © Ismael Lobo «Սկիզբը միշտ դժվար է, երբ չունես «կնքահայր», կամ դրա նման մի բան։ Շատ քիչ գումար ունեի, բայց դա ինձ չէր հետաքրքրում, որովհետև ես անում էի այն, ինչ սիրում էի, այն, ինչ ես ուզում էի անել: » Ռաուլ, բազմաթիվ մարդիկ ամբողջ աշխարհում նկատեցին "Duplex Tibbaut՛՛"-ն, որը, միանշանակ, փայլուն նախագիծ է: Կարո՞ղ ես հիշել քո առաջին նախագիծը և ինչպե՞ս սկսեցիր քո սեփական գործը: Դժվարանում եմ ասել, թե իսկապես երբ սկսեցի: Երբ ավարտեցի ուսումս, նույնիսկ ավելի վաղ, աշխատեցի տարբեր արվեստանոցներում, միևնույն ժամանակ շարունակում էի աշխատել, երբ վերադառնում էի տուն, մեծ մասամբ մրցութային նախագծերի վրա: Շուտով դրանցից մեկը հաղթեցի:Այն այդպես էլ իրական նախագիծ չդարձավ, բայց օգնեց ինձ սկսել ինքնուրույն աշխատել: Բայց պատվերներ չէի ստանում, ֆինանսական դժվարություններ սկսվեցին, և ես վերադարձա այլ արվեստանոցում աշխատելուն, մրցույթների մասնակցելուն և շատ քիչ ժամեր քնելուն: