LAYOUT June #2(14) - Page 7

3. Մ նաս բարով, Ուիլ #rip - Ես չեմ հավատում ոգեշնչմանը, դու պարզապես պիտի անես դա: Ուիլ Օլսոփ Մայիսի 13-ին, 70 տարեկանում, կյանքից հեռացավ հանրաճանաչ անգլիացի ճարտարապետ Ուիլ Օլսոփը (Will Alsop): Անձամբ ինձ համար սա մեծ կորուստ է: Երբեք չեմ հանդիպել նրան, երբեք մոտիկից չեմ տեսել նրա նախագծերը: Ցավոք: Բայց այնպիսի զգացողություն ունեմ, որ կորցրել եմ մեծ ընկերոջս: Արտաքինից ծովահեն հիշեցնող Օլսոփն ըմբոստ ճարտարապետ էր, խուլիգան էր, իսկական rocknrolla և շատ ավելի երիտասարդ էր, քան իրենից տասնամյակներով երիտասարդ շատերը: Նրա աշխատանքները երբեք չեն տեղավորվել դոգմատիկ սահմանումների մեջ, շատ հաճախ հակասական կարծիքներ են առաջ բերել: Օլսոփի կենսախինդ ճարտարապետությունը կտրուկ տարբեր վում էր իր սերնդակիցներից: Չեմ կարող ասել, թե հավանել եմ նրա անխտիր բոլոր նախագծերը, ոչ էլ երբևէ փորձել եմ նմանակել, բայց նրա մոտեցումները առավել քան թանկ են ինձ համար և գուցե նաև ազդել են իմ մտածողության վրա: Ստորև բերում եմ հատվածներ նրա հարցազրույցներից, կամ պարզապես ցիտատներ, խոսքեր, որոնք առավելագույնս ներկայացնում են Ուիլ Օլսոփին: - Պատմեք, ի՞նչ էր ձեզ համար նշանակում լինել երիտասարդ ճարտարապետ 60-ականների Անգլիայում: - Դե իհարկե՝ սեքս, թմրանյութեր, ռոք-ն-ռոլլ: - The Beatles-ի ու The Rolling Stones-ի հայտնվելուց հետո վերջնականապես պարզ դառձավ, որ աշխարհը էլ երբեք առաջվանը չի լինի: - Հասկանում եք, ի տարբերություն այօրվա սերնդի, որը հնազանդ է և անում է այն, ինչ իրենց ասում են, մեզ համար անհնազանդությունը գործի մի մասն էր: Մենք իսկապես հավատում էինք, որ կարող ենք ամեն ինչի հասնել և դա հրաշալի զգացողություն էր: - Ի՞նչ կարծիք ունեք պատմական քաղաքներում շինարարության, հուշարձան շենքերի և ուլտրաժամանակակից կառույցների հարևանության վերաբերյալ: - Իսկ ի՞նչ խնդիր կա: Այո, մենք գնահատում ենք 19րդ դարում կառուցված շենքերը, բայց ո՞վ ասեց, որ 21րդ դարում, մեզանից հետո, չպիտի թողնենք նշանակալի կառույցներ: Այս առումով ոչ մի ունիվերսալ խորհուրդներ չկան և կարծում եմ՝ չեն էլ կարող լինել: Պետք է պարզապես նախագծել և կառուցել որակով, անկեղծ ու ժամանակին համահունչ: - Գեղեցկությունը փաստ է և այն կարող է փոխվել ժամանակի ընթացքում: Ինչ-որ բան, որ առավոտյան տգեղ է, կարող է երեկոյան գեղեցիկ դառնալ: - Ինչքան ավելի օրիգինալ և մազալու է մտահղացումը՝ այնքան ավելի վատ է ընդունվում քննադատների կողմից: Նրանք չեն սիրում ուրախ բաներ: Աշոտ Սնխչյան snkh. ճարտարապետ