LAYOUT June #2(14) - Page 5

2 . Տեղակայված լինելով զբոսայգում ՝ քաղաքի ամենակենտրոնում , այս շենքը օդի նման է : Մոդեռնիստական ճարտարապետության դասական օրինակ է : Այն , ուղիղ իմաստով , ձգում է քեզ դեպի իրեն : Սպիտակ , լակոնիկ , կոմպակտ … կատարյալ : Այս շենքը ինչ-որ փոքր գազանիկ է հիշեցնում : Ուզում ես նրան գրկել , փայփայել , խոսել նրա հետ : Այն չափազանց փխրուն է թվում : Աչք չի ծակում , բայց միևնույն ժամանակ անհնար է չնկատել նրան : Կարծում եմ դա կատարյալ մասշտաբից է : Չկան առանձին ճակատային լուծումներ , սա ծավալի ճարտարապետություն է : Ուզում ես շրջանցիր , ուզում ես բարձրացիր տանիքին և նայիր ներս … դոմինանտների բացարձակ բացակայություն : Կարծում եմ հենց սա է հավերժական ճարտարապետությունը :
Վիպուրի գրադարան , Ալվար Աալտո Արմինե Սնխչյան
3 . Երբ երեկոյան գալիս էիր օդանավակայանից Երևան Հաղթանակ կամրջով , գինու գարծարանի դիմաց ճանապարհը տանում էր ձախ ՝ գետնի տակ ։ Երբեք չեմ մոռանա այն զգացողությունները , որոնք ապրել եմ ամեն անգամ , երբ մեքենաները , անցնելով ստորգետնյա հատվածը , դուրս էին գալիս անմիջապես Մաշտոցի պողոտա ՝ Փակ շուկայի առջև ։ Այնպիսի տպավորություն էր , թե հեքիաթային դարպասների միջով կարողանում ես ակնթարթորեն հատել տարածությունը և հայտնվել միանգամից քաղաքի սրտում ՝ առանց արվարձաններով անցնելու ։ Մեկ վայրկյանում ամեն ինչ փոխվում էր ՝ ձայները , լույսը , հոտը , մարդիկ ։
Անցում Արսեն Կարապետյան
4 . Երբ Միսաք Խոստիկյանին կարդացի Փիթեր Զումթորի գրքից հատվածը դռան և միջանցքի մասին , նա հիշեց Ֆրանսիայի հարավում գտնվող Դրոմ նահանգի Դի քաղաքի տներից մեկը , որտեղ ապրել էր որոշ ժամանակ ։ Դին դարերից եկած փոքրիկ , հին քաղաք է ։ Տունը , որտեղ ապրում էր , տարօրինակ ձևավորում ուներ ։ Պարզ է , որ հին քաղաքը կանոնավոր գոտևորում չուներ , տարօրինակ քաոտիկ քաղաք է ՝ բնական սպոնտան զարգացած ։ Տունը այնպես էր ստացվել , որ հայտնվել էր շատ երկար կույտի , կառուցվածքի մեջ . մի ծայրը մի փողոց էր դուրս գալիս , իսկ մյուսը ՝ լրիվ հակառակ ։ Այն ուներ երկու-երեք սենյակ և բոլոր սենյակները իրար միացնող մեկ միջանցք ։ Ինչպե ՞ ս էր դա առաջացել . հավանաբար սենյակների անհավասար բաժանումից ։ Առավոտյան արթնանալիս սենյակից սենյակ անցնելու համար պետք էր անցնել այդ աղիքի նման երկար ծուռումուռ միջանցքը , որն իր հերթին բաժանված էր դռներով միացող երեք կամ չորս միջանցների ։ Հետաքրքիրն այն էր , որ երբ հայտվում էիր այդ միջանցքներից մեկում , մի պահ կարող էիր չհասկանալ , թե որերորդ միջանցքում էիր գտնվում ։ Այնպիսի տպավորություն էր , կարծես հայտվում ես նույն տեղում . տարածության զգացողությունը կորչում էր ։ Եթե դասակարգենք տարածությունները ըստ ընկալման , ապա կարելի է երկու մասի բաժանել ՝ իմպերիալ և սեդուկտիվ ։ Իմպերիալ տարածություններն այն տարածություններն են , որոնք մարդու շարժման հետևանքով չեն փոփոխվում , օրինակ ՝ թունելով շարժվելը , Կասկադով բարձրանալը , դեպի բուրգեր շարժվելը , այստեղ տարածության փոփոխությունը չի ընկալվում ։ Թունել մտնելուց ինչ-որ պահից սկսած ՝ այնպիսի զգացողություն կա , կարծես քայլում ես նույն տեղում , չի փոխվում ռակուրսը , շրջապատի սիլուետը , երբ ջանք ես գործադրում , բայց տարածական փոփոխություն չկա ։ Հակառակը ճապոնական 7 քարերի այգին է , որտեղ պտտվելիս կարող ես 7 քարի փոխարեն տեսնել 6-ը ։ Այստեղ տարածությունը գտնվում է քեզ հետ խաղի մեջ , այսինքն ՝ մինիմալ շարժումը բերում է տարածությունում դետալների փոփոխման , այն հարաբերվում է , սեդուկտիվ է ։ Միջանցքի օրինակը իմպերիալ տարածության օրինակ է , դրա , ինչպես և Զումթորի ապակե դռան լինել չլինելը , չի փոխում ոչինչ ։ Իմպերիալ տարածության մեկ այլ օրինակ է ճարտարապետներ Ջիմ Թորոսյանի և Գևորգ Արամյանի Ժամանակակից արվեստի թանգարանի ( Կլորներ ) երկու կլոր , իրար շատ նման ցուցասրահները , որտեղ գտնվելիս կարող ես շփոթել , թե որ մեկում ես , եթե չիմանաս , թե որտեղ ինչ ցուցադրություն է ։
Միջանցք Զրույց Միսաք Խոստիկյանի հետ