LAYOUT June #2(14) - Page 19

Եթե ճարտարապետական իրողությունը գնահատելու համար օգտագործենք Վլադիմիր Պապերնու առաջարկած սանդղակը , ապա ես պնդում եմ , որ անկախանալուց հետո մենք այդպես էլ դուրս չեկանք Երկրորդ Մշակույթից , որը պարզապես մանրացավ և , զարմանալիորեն ձգտելով կրկնել ավելի վաղ ստալինյան ժամանակաշրջանի ձևերը , ընդունեց գրոտեսկային ձևեր , զարդարվեց կեղծ ազգային էլեմենտներով ։ Ահա սա է պատճառը , որ անկախությունից ի վեր շարունակում են կառուցվել ձևավորված քաղաքաշինական միջավայրի , փողոցների , հրապարակների հետ կապ չունեցող և միասնական հորինվածքի տեսակետից անհասկանալի ճակտոններով , սիմետրիկ , ուղղաձիգ , ուժեղ առանցքներով , աշտարակներով շենքեր ՝ ոչ մի տեղ չտանող կամարազարդ շքամուտքերով ։ Հասարակական տարածքների զավթումն ու տրոհումը մասնավորի կողմից և այլն ։ Մշակութային այս պահպանողականության պատճառը , իհարկե , ինչպես անկախացման պատմությունն է , այնպես էլ հանրապետության քաղաքական ավտորիտար համակարգը , որը , իհարկե , չէր կարող չարտահայտվել քաղաքաշինության մեջ ։
Վլադիմիր Պապերնի « Երկրորդ մշակույթ »

# կարդա

Եթե տեղի ունեցած իրադարձությունները իրոք հեղափոխություն էին , ապա հույս կա , որ պարբերականության տեսության համաձայն մենք կվերադառնանք կամ , ավելի ճիշտ , առաջ կգնանք դեպի նոր Առաջին Մշակույթի ժամանակաշրջան ։ Ժողովրդական շարժումը ( մեծամասնությամբ ՝ երիտասարդական ) ապակենտրոնացված , ցանցային էր , ինչը բնորոշ է հենց այս մշակույթին , ինչպես նաև բազմակարծությունը , ազատ ստեղծագործելը , նոր արտահայտչամիջոցների և բովանդակության որոնումը ։ Եվ եթե մենք նկատենք այս միտումները , ապա կարող ենք համոզվել , որ վերջապես անկախությունը , բացի մսից և արյունից , ստանում է նաև հոգի և ուղեղ ։
Ես պնդում եմ , որ անկախանալուց հետո մենք այդպես էլ դուրս չեկանք Երկրորդ Մշակույթից ։
Արսեն Կարապետյան d ' Արվեստանոց ճարտարապետ www . facebook . com / darvestanots /