LAYOUT June #2(14) | Page 18

5 . Հեղաշինություն # միտք

Հայաստանում ծավալված քաղաքական իրադարձությունները աննախադեպ մասշտաբային և սրընթաց էին , սակայն կարևորագույն փոփոխությունները դեռ առջևում են , և վաղ է գնահատական տալ ՝ արդյոք տեղի ունեցածը իրոք անդառնալի հեղափոխություն է , թե զուտ ՝ իշխանափոխություն ։ Դատողություններ անելու համար անհրաժեշտ չափորոշիչները և պայմանները շատ են ու զանազան ՝ սկսած քաղաքական համակարգի կառուցվածքից մինչև տնտեսություն ։ Ապագա վերլուծությունների համար կարևորագույն ցուցիչներից կլինի նաև այն փոփոխությունը , որը տեղի կունենա քաղաքաշինության և ճարտարապետության ոլորտում , եթե , իհարկե , տեղի ունենա ։
Ի տարբերություն Առաջինին , Երկրորդ Մշակույթը , որը սկսեց ձևավորվել 30-ականներին ՝ ստալինյան ժամանակաշրջանում , հետո վերադարձավ բրեժնևյան լճացման ժամանակ և տևեց մինչև ԽՍՀՄ փլուզումը : Այն ուղղաձիգ էր , կենտրոնամետ , հասարակությունը սառել և բյուրեղացել էր , ճարտարապետությունը դարձավ սիմետրիկ , պատմական կառուցապատումը համատարած փոխարինվում էր ճարտարապետական էկլեկտիկայով ։ Կարելի է ասել , որ այս սառը մշակույթը զբաղված էր անփոփոխ արժեքներով , Օլիմպոսի մեկ հսկա գագաթ հիմնելով ։
Վլադիմիր Պապերնին իր « Երկրորդ մշակույթ » գրքում նկարագրում է խորհրդային ճարտարապետության պատմության պարբերականությունը ՝ պայմանական Առաջին եւ Երկրորդ մշակույթների հերթով գերիշխելը թե ՛ քաղաքաշինության ու ճարտարապետության , թե բոլոր մնացած մշակութային բնագավառներում ։ Այս երկու մշակույթները բնորոշվում են կրկնակի հակադրության միջոցով , հեղինակն առաջարկում է մի ամբողջ շարք . « սկիզբ-ավարտ », « շարժում-անշարժություն », « հավասարազոր-իերարխիկ », « հասարակական-մասնավոր », « կենդանի-անկենդան », « բառեր-համրություն », « տաք-սառը » և այլն ։ Առաջին մշակույթին , որը ձևավորվեց հեղափոխության արդյունքում , հետո վերադարձավ կարճ ժամանակով Ստալինի մահից հետո , բնորոշ էր անսովորը բացահայտելու ձգտումը , ապակենտրոնացումը , հորիզոնականությունը ՝ հինն ու անցածը չկրկնելու պայմանով ։ Արվարձանների արժեքները կարող էին գերազանցել կենտրոնի արժեքները ։ Ճարտարապետները անկախ էին պետությունից և անընդհատ առաջարկում էին նոր գաղափարներ , նույնիսկ եթե դրանցից շատերը անիրագործելի էին ։