LAYOUT June #2(14) - Page 16

«Մինչև մտածել ը, թե որտեղ հրատարակես քո աշխատանքը, ավել ի լավ է շատ ավել ի շատ ժամանակ ծախսես մտածելով, թե ինչպես լավ նախագիծ անես և հետո հրատարակում ները առանց փնտրելու էլ կհայտնվեն:» Համաձա՞յն եք, որ սոցիալական մեդիան, տարբեր առցանց պլատֆորմ ները, և համացանցը առհասարակ, սպանում են աստղային ճարտարապետների (starchi- tects) ինստիտուտը՝ փոքր արվեստանոցներին ավել ի տեսանել ի դարձնելով: duplex tibbaut © Jose Hevia Գուցե: Փոքր աշխատանքների տեսանելիությունը հնարավոր չէր լինի առանց համացանցի: Համենայդեպս կարծում եմ, որ աստղային ճարտարապետությունը թրենդ էր և ինչպես բոլոր թրենդները` անցողիկ: Այսինքն՝ միշտ էլ աստղային ճարտարապետներ եղել են, գոնե ամբողջ 20րդ դարի ընթացքում, նրանք կան և կլինեն, նաև այն պատճառով, որ իրենց հանդեպ քննադատության մեծ մասը կեղծ է, շատ ճարտարապետներ կուզենային լինել նրանց տեղում ,չե՞ք կարծում: Աստղային ճարատարապետների խնդիրը այն է, որ մի շրջան կար, երբ շենքերը անորակ էին, պարզապես «ստորագրություններ» էին: Դա է իրական խնդիրը, բայց եթե ճարտարապետը կարող է հիանալի, բարձրագույն որակի նախագծեր իրականացնել ամբողջ աշխարհում, ապա ոչ մի խնդիր չեմ տեսնում: Այս տարի Յորն Ութզոնի հոբելյանն է: Նա կառուցել է Ավստրալիայում, Քուվեյթում, Իսպանիայում, Դանիայում… ն շատ լավ օրինակ է: Մեր օրերում, կարո՞ղ է ճարտարապետը բիզնես վարել առանց մեդիա ներկայության: Մեդիան գործիք է, բայց ոչ մի ճարտարապետ չի գոյատևի առանց լավ աշխատանքների: Հիշում եմ վերջերս մի իսպանացի ճարտարապետ կար, ում մեծագույն նվաճումն այն էր, որ նա ֆեյսբուքում ամենաշատ հետևորդները ուներ: Չեմ հիշում նրա անունը և կարծում եմ՝ ոչ ոք էլ չի հիշում: Այս հարցում ես բավականին «հույն» եմ, Հոմերոսի պես: Ես հավատում եմ ճակատագրին և ես վստահ եմ, որ ժամանակը բոլորին իրենց տեղն է դնում: Մինչև մտածելը, թե որտեղ հրատարակես քո աշխատանքը, ավելի լավ է շատ ավելի շատ ժամանակ ծախսես մտածելով, թե ինչպես լավ նախագիծ անես և հետո հրատարակումները առանց փնտրելու էլ կհայտնվեն: