LAYOUT June #2(14) - Page 13

Երբ ասում ենք Բարսելոնա ՝ առաջինը Գաուդին է մտքին գալ իս : Երևանում դա Թամանյանն է , հայկական ճարտարապետության ամենակարկառուն դեմքերից մեկը : Նրա ժառանգությունը մեծ ազդեցություն ունի մեր ժամանակակից ճարտարապետության վրա , ինչը շատ հաճախ մեզ ցած է քաշում , ամբողջ մասնագիտական դիսկուրսը դարձնելով ռետրոգրադ : Դուք երբևէ առնչվե ՞ լ եք նման խնդրի : Գաուդիի ժառունգությունը սահմանափակում ներ ստեղծու ՞ մ է :
Գաուդին շատ հեռու է , այնպես որ չեմ կարծում , թե նա որևէ սահմանափակումներ է ստեղծում : Նա նաև շատ բարդ ճարտարապետ է , որպեսզի կարողանաս իր հետ հարաբերություններ ձևավորել , քանի որ նա ոչ մի սահմանումների մեջ չի տեղավորվում : Գաուդիի հրապուրանքը տեսողական է , բայց ճարտարապետությանը այլ բաներ էլ են հարկավոր , այլապես այն վերածվում է զարդարված կաղապարի : Գաուդին շատ ավելի բարդ է , քան թվում է , բայց դա բացահայտելը այնքան էլ հեշտ չէ : Հիմա Գաուդին և Մեսսին Բարսելոնայի գլխավոր խայծերն են , իհարկե մասսայական տուրիզմի համար , քանի որ , բարեբախտաբար , Բարսելոնան շատ , իսկապես շատ ավելին կարող է առաջարկել : Անձամբ ես հաճախ օգտագործում եմ Գաուդիի օրինակը , որպեսզի բացատրեմ այն , ինչ արդեն ակնարկեցի ՝ մեր հարաբերությունները ավանդույթի հետ : Այն ժամանակ երբ Գաուդին գործում էր , նա այնքան էլ հարգված չէր : Գրեթե ոչ ոք չէր հավանում նրա արածը , նրան հիմար էին համարում , անպատասխանատու ճարտարապետ : Բայց նա բախտ ունեցավ գտնել մի մարդու , ազդեցիկ բիզնեսմենի , ով վարձեց նրան և կարևոր պատվերներ տվեց : Դա Էուսեբի Գուելն էր : Վերջապես Գաուդին կառուցելու հնարավորություն ստացավ , և երբ նրա շենքերը կառուցվեցին , մարդկանց մեծամասնությունը չհավանեց
corsega © Jose Hevia
դրանք և նույնիսկ ծաղրեց Գաուդիին և նրա կառույցները : Դասը շատ պարզ է ՝ ավանդույթները պիտի վերանայվեն : Որդեգրել նախորդները և ամեն գնով պայքարել դրանք մաքուր և անաղարտ պահելու համար ՝ խենթ ու շատ պահպանողական մոտեցում է : Մենք պետք է տեղյակ լինենք մեր ժամանակից , մեր մշակույթից , մեր հասարակությունից և ավանդույթները հարմարեցնենք դրանց , և եթե մենք պետք է փոխենք դրանք , բարելավենք , ապա մենք պարտավոր ենք անել դա : apartment tibbaut © Jose Hevia
Երբ ասում ենք Բարսելոնա՝ առաջինը Գաուդին է մտքին գալ իս: Երևանում դա Թամանյանն է, հայկական ճարտարապետության ամենակարկառուն դեմքերից մեկը: Նրա ժառանգությունը մեծ ազդեցություն ունի մեր ժամանակակից ճարտարապետության վրա, ինչը շատ հաճախ մեզ ցած է քաշում, ամբողջ մասնագիտա ան դիսկուրսը դարձնելով ռետրոգրադ: Դուք երբևէ առնչվե՞լ եք նման խնդրի: Գաուդիի ժառունգությունը սահմանափակում ներ ստեղծու՞մ է: Գաուդին շատ հեռու է, այնպես որ չեմ կարծում, թե նա որևէ սահմանափակումներ է ստեղծում: Նա նաև շատ բարդ ճարտարապետ է, որպեսզի կարողանաս իր հետ հարաբերություններ ձևավորել, քանի որ նա ոչ մի սահմանումների մեջ չի տեղավորվում: Գաուդիի հրապուրանքը տեսողական է, բայց ճարտարապետությանը այլ բաներ էլ են հարկավոր, այլապես այն վերածվում է զարդարված կաղապարի: Գաուդին շատ ավելի բարդ է, քան թվում է, բայց դա բացահայտելը այնքան էլ հեշտ չէ: Հիմա Գաուդին և Մեսսին Բարսելոնայի գլխավոր խայծերն են, իհարկե մասսայական տուրիզմի համար, քանի որ, բարեբախտաբար, Բարսելոնան շատ, իսկապես շատ ավելին կարող է առաջարկել: Անձամբ ես հաճախ օգտագործում եմ Գաուդիի օրինակը, որպեսզի բացատրեմ այն, ինչ արդեն ակնարկեցի՝ մեր հարաբերությունները ավանդույթի հետ: Այն ժամանակ երբ Գաուդին գործում էր, նա այնքան էլ հարգված չէր: Գրեթե ոչ ոք չէր հավանում նրա արածը, նրան հիմար էին համարում, անպատասխանատու ճարտարապետ: Բայց նա բախտ ունեցավ գտնել մի մարդու, ազդեցիկ բիզնեսմենի, ով վարձեց նրան և կարևոր պատվերներ տվեց: Դա Էուսեբի Գուելն էր: Վերջապես Գաուդին կառուցելու հնարավորություն ստացավ ,և երբ նրա շենքերը կառուցվեցին, մարդկանց մեծամասնությունը չհավանեց corsega © Jose Hevia դրանք և նույնիսկ ծաղրեց Գաուդիին և նրա կառույցները: Դասը շատ պարզ է՝ ավանդույթները պիտի վերանայվեն: Որդեգրել նախորդները և ամեն գնով պայքարել դրանք մաքուր և անաղարտ պահելու համար՝ խենթ ու շատ պահպանողական մոտեցում է: Մենք պետք է տեղյակ լինենք մեր ժամանակից, մեր մշակույթից, մեր հասարակությունից և ավանդույթները հարմարեցնենք դրանց, և եթե մենք պետք է փոխենք դրանք, բարելավենք, ապա մենք պարտավոր ենք անել դա: apartment tibbaut © Jose Hevia