LAYOUT June #2(14) | Page 11

Գրեթե ամեն օր մենք նոր, հետաքրքիր արվեստանոցներ ենք բացահայտում Բարսելոնայից: Maio, CaSA, Խորխե Վիդալ և շատ ուրիշներ: Բոլորը որոշակի ընդհանրություններ ունեն՝ պարզություն, հագեցած գույներ, լավատեսություն: Բարսելոնայի ճարտարապետության այս «նոր ալ իք»-ի համար կա՞ ինչ որ տրամաբանական բացատրություն: Դուք զգու՞մ եք, որ ձեզ ինչ- որ բան միավորում է: Այդ հարաբերությունը հեռվից ավելի հեշտ է նկատվում: Մենք նույն քաղաքից ենք, ընդհանուր մշակույթի կրող ենք և, իհարկե, այդ ամենը նշանակում է՝ ընդհանուր ազդեցություններենք կրում, ունենք նախագծման ընդհանուր ձև: Կարծում եմ Maio-ի, կամ Խորխե Վիդալի նման արվեստանոցները ինձանից շատ տարբերվող նախագծեր են անում, բայց ես կարող եմ հասկանալ և զգալ, որ բոլորը ընդհանուր մշակույթի արդյունք են: Ամեն դեպքում հիմա Բարսելոնայում շատ նկատելի թռենդ կա, այն ինչ որոշ մեդիա աղբյուրներ «Բարսելոնայի ոճ» են անվանում: Դա այն է, ինչ զբոսաշրջիկներն ակնկալում են, որ մենք պետք է անենք. Տարօրինակ ձոն քաղաքին, որը բաղկացած է աղյուսե պատերից, թաղավոր առաստաղից և «այդքան սիրված» խճանկարային սալիկներից: Այս թռենդը ուզում է իրեն հետևողական համարել, ասկետիկ և ավանդույթները հարգող: Ես ոչ մի կապ չեմ ուզում ունենալ սրա հետ: Ճարտարապետությունը թռենդների մասին չէ, ճարտարապետությունը ուրիշ բան է: Այս բոլոր լուծումները շատ պահպանողական մտածելակերպից են գալիս, առաջարկելու, նոր բան անելու որոշակի վախից: Գոյություն ունեցող աղյուսե պատը մաքրելը և այն բաց թողնելը շատ ավելի թանկ է, քան սվաղելը և ներկելը, և վերջին լուծումը շատ ավելի հետևողական է կոնստրուկտիվ նկատառումներով: Մենք ավանդույթ ենք կոչում այն ինչին սովոր ենք, դա պարզապես այդպես է: Ավանդույթները պիտի վերանայվեն, պիտի հորինվեն՝ հիմնվելով նախորդների վրա, բայց եթե մենք հոգում ենք ընդհամենը պահպանել այն ինչ ստացել ենք, դառնում ենք պահպանողական, ռեակցիոներ և վախվորած: villaroel apartment © Jose Hevia