"Koriz" # 9 - Page 3

1 2 «Էշի գերանի մոտ» Թարգմանության հեղինակ՝ Աննա Թորոսյան 1877 թվականի նոյեմբերի 29-ին Դիլիջանը սպասում էր Մեծ դուքս Միքայել Նիկոլայևիչին: Նա եղել է վեհափառ իմպերատորի տեղակալը և Կովկասյան բանակի հրամանատարը: Նիկոլայ I իմպերատորի չորրորդ տղան այդ պաշտոնին էր նշանակվել 1862 թվականի դեկտեմբերին՝ 30 տարեկան հասակում: Մեծ դուքսը նաև առաջինն էր արքայական ընտանիքից, ով ղեկավարում էր Կովկասը:Միքայելի օրոք Դիլիջանը միացավ նորաստեղծ Ելիզավետպոլ նահանգին: Դիլիջանն ուներ կարևոր ռազմաքաղաքական նշանակություն, քանի որ շատ մոտ էր Երևանին: Միքայելի կառավարման տարիներին նաև սկսվեց երկաթգծի կառուցումը Կովկասում: 1867թվականի ապրիլին Դիլիջան- Երևան նոր և լայն ճանապարհ կառուցելու համար Միքայելի հրամանով Դիլիջան է գալիս Բաքվի 153-րդ զորագունդը: Շուրջ երկու տարի նրանք զբաղվում են այդ ճանպարհի կառուցմամբ: Այդ ժամանակ նրանք ապրել են Դիլիջանի ծայրամասում գտնվող ամառային տներում: Տարիներ անց այդ վայրը կոչվել է Ռեդկինի ճամբար (այդտեղ ապրող Ռեդկինի անունով) և ձեռք է բերել մեծ համբավ կատարված պեղումների շնորհիվ (այս մասին կարդացե’ք նախորդ համարում): Կան տեղեկություններ, որ ճանապարհը կառուցում էին էշերի օգնությամբ:Ինքնապահպանման և ինքնակողմնորոշման բնազդը էշերի մոտ ավելի լավ է զարգացած քան ձիերի: Ճանապարհային պայմաններում նա կարող է ոչ միայն ճշգրիտ ընտրել ամենակարճ ուղին երկու կետերի 3 միջև, այլ նաև՝ իր ընտրած ուղու համար կանխատեսել նվազագույն բարձրունքներ և վերելքներ: գալիս Դիլիջանի և Դիլիջան եկող բոլոր երաժշտական, պարային և կրկեսային խմբերը: 1877-1878 թվականներին Դիլիջանը իրենից ներկայացնում էր մեծ հոսպիտալ: Դիլիջանի կենտրոնական հոսպիտալ պետք է այցելեր դուքս Միքայել Նիկոլաևվիչը: Այդ մասին մենք իմանում ենք Եկատերինա Բակունինայի նոթատետրից: Նա գրում է. «Նոյեմբերի 29- ին ասացին, որ Մեծ դուքսը դուրս է եկել առավոտյան ժամը 8- ին Ալեքսանդրապոլից և գալիս է Դիլիջան: Բոլոր տեսուչները և հսկիչները, բժիշները և քույրերը իրար են խառնվել, պահեստից հանում են ջահեր, բոլոր քույրերը հագել են դարչնագույն զգեստ, բժիշկները` ճերմակ խալաթ: Պատրաստվում են… » Այդ մշակութային օջախում էլ Դիլիջանի արվեստասեր հասարակության առաջ տարբեր ժամանակներում ելույթներ են ունեցել արվեստի համաժողովրդական ճանաչում ունեցող այնպիսի հայ վարպետներ, ինչպիսիք են Աբելյանը, Փափազյանը, Հասմիկը, Հրաչյան և ուրիշ շատ դերասան- դերասանուհիներ: vvv Մշակույթի պալատի անցյալն ու ապագան Հեղինակ՝ Լենա Խալաֆյան Այնտեղ՝ ապագա կուլտուրայի պալատի փորված հիմքերի մոտ, 1968 թվականի օգոստոսյան այդ օրը տոնական էր: Եվ իրոք հանդիսավոր օր էր այդ օրը յուրաքանչյուր դիլիջանցու համար. լցվում էին հիմքերը մի շենքի, որը կդառնար նրա հոգևոր կուլտուրայի իսկական ժամանակակից օջախը: 1972 թվականի սեպտեմբերի 2-ին Դիլիջանում հանդիսավոր կերպով բացվում է Մշակույթի պալատը: Բացմանը ներկա էին պատվարժան հյուրեր՝ ՍՍՀՄ ժողովրդական արտիստ Գուրգեն Ջանիբեկյանը, Դիլիջանում առաջին պետթատրոնի հիմնադիր Դավիթ Գուլազյանը: Մշակույթի պալատում հանդես են Սակայն 1988 թվականի երկ