"Koriz" # 8 | Page 8

Քաղաքային լճի տարածով քայլելիս դուք պատահաբար տեսած կլինեք փայտե արկղ : Սակայն քչերը գիտեն այդ արկղի նշանակության մասին : Cafe # 2-ի նախաձեռնությամբ և ԴՀԿ-ի կամավորների օգնությամբ « Փոքրիկ Անվճար Գրադարաններ » -ը տեղադրեց իր 7-րդ գրադարանը Դիլիջանում : Այսուհետ ցանկացողները կարող են գիրք վերցնել , կարդալ , վերադարձնել , կամ իրենց գրքերից նվիրել գրադարանին :« Փոքրիկ Անվճար Գրադարաններ » -ի ( www . littlefreelibrary . org ) շարժումն արդեն իր վեցերորդ տարվա մեջ է և աշխարհում կա մոտավորապես 25,000 Փոքրիկ Անվճար Գրադարան ։
Համայնքային միջոցառումներ
Դիլիջանի Սուրբ Խաչ եկեղեցի
Յուրաքանչյուր չորեքշաբթի ժամը 16:30-ին Դիլիջանի Սուրբ Խաչ եկեղեցում տեղի է ունենում Աստվածաշնչյան սերտողության դասեր , իսկ յուրաքանչյուր կիրակի , ժամը 11:00-ին ՝ Սուրբ Պատարագ ։
Դիլիջանի համայնքային կենտրոն ( ԴՀԿ )
Հուլիսի 19-ին ( սկիզբը ՝ 12:00 ) եվ 20- ին ( սկիզբը ՝ 11:00 ) Դիլիջանի համայնքային կենտրոնում տեղի կունենա « Քաղաքացի 2017 » կրթական ծրագիրը , որի նպատակն է ավագ դպրոցի աշակերտներին սովորեցնել քաղաքացիական ակտիվիզմի , ժողովրդավարության , մարզերի զարգացման ուղիների , տուրիզմի , ձեռներեցության և ստարտապների մասին ։
ԴՀԿ-ն ուրախ է տեղեկացնել , որ շատ շուտով կմեկնարկի հերթական ամառային ցերեկային ճամբարը 9-11 տարեկան երեխաների համար ( հուլիսի17-ից 22-ը ) եվ 12-14 տարեկանների համար ( հուլիսի 31-ից օգոստոսի 5-ը )։ Արժեքը ՝ 21.000 դրամ ։ Շտապեք գրանցվել Դիլիջանի համայնքային կենտրոնում կամ զանգահարե ’ ք 060700800 ( 331 ):
ԴՀԿ-ի կամավորները Դիլիջան քաղաքի կենտրոնում անցկկացնեն շախմատի առաջնություն հուլիսի 20-ին ժամը 13:00-ին ։ 8-40 տարեկան բոլոր ցանկացողները կարող են մասնակցել ։
Իմպուլս գործարանի տարածք ( Շահումյան փողոց )
Հուլիսի 15-ին The One Events-ը և Sky Holding-ը Դիլիջան քաղաքի Իմպուլս գործարանի տարածքում կազմակերպում են Dilijan Music Fest 2017 բացօթյա երաժշտական փառատոնը : Միջոցառումը կազմակերպվում է « Scholae Mundi Հայաստան » -ի և Դիլիջանի Համայնքային կենտրոնի աջակցությամբ , ինֆորմացիոն գործընկեր Reservin Armenia ։
Café # 2
Հուլիսի 13-ին Café # 2-ը նշում է իր տարեդարձը ։ Տոնական միջոցառումը տեղի կունենա երեկոյան ժամը 19:30 ։
Հուլիս
Երկուշաբթի Երեքշաբթի Չորեքշաբթի Հինգշաբթի Ուրբաթ Շաբաթ Կիրակի
10
11
12
13
14
15
16
Աստվածաշնչի
-Cafe # 2-ի
-Ս. Պատարագ
սերտողության դաս
տարեդարձը
-Dilijan Music Fest
17
18
19
20
21
22
23
Աստվածաշնչի սերտողության դաս
-Շախմատի առաջնություն
-Ս. Պատարագ
-Քաղաքացի 2017
-Քաղաքացի
2017
24
25
26
27
28
29
30
Աստվածաշնչի
-Ս. Պատարագ
սերտողության
դաս
8 Գրե ՛ ք կամ զանգահարե ՛ ք « Կորիզի » թիմին ՝ lorem ipsum :: [ Date ]
Email : koriz . dcc @ gmail . com Phone : 060 700 800 ( 331 ) Երիտասարդական ծրագրին կարող եք աջակցել ՝ նվիրաբերելով100 դրամ