"Koriz" # 8 | Page 2

« Կորիզ » համայնքային ամսաթերթը Դիլիջանի համայնքային կենտրոնի կրթական , տեղեկատվական եվ սոցիալական ծրագրերից մեկն է հանդիսանում : Ողջ տպագրական աշխատանքը համակարգում են մի խումբ դիլիջանցի պատանիներ : Թերթը իրազեկում է այն բոլոր նորությունների , իրադարձությունների , միջոցառումների մասին , որոնք կատարվում են Դիլիջան համայնքում : Թերթը բարձրաձայնում է այն հայտնի և անհայտ մարդկանց մասին , որոնց գործունեությունը կարևոր տեղ է զբաղեցնում Դիլիջան համայնքի առօրյա կյանքում :
« Լույս ընտանիքը » դարձավ մեկ տարեկան
Հեղինակ ՝ Լիլիթ Թամրազյան
Հարության տոնից հետո Տավուշի թեմի առաջնորդ` Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը 40 օրերի ընթացքում շրջում է կիրակնօրյա դպրոցներով և հետևում Հարության տոնին նվիրված միջոցառումներին : Հարության տոնին նվիրված վերջին միջոցառումը տեղի ունեցավ Դիլիջանի Սուրբ Խաչ եկեղեցում , որտեղ « Լույս Մանկանց » -ի ավագ և կրտսեր սերունդները հանդիպեցին իրար :
« Երբ ես եկա Տավուշի մարզ որպես
թեմի առաջնորդ , մենք ընդամենը մեկ հոգևոր քրիստոնեական դաստիարակության դպրոց ունեինք , որը գտնվում էր Մովսես գյուղում , և ես մտածում էի , թե ինչպես պիտի մեր գործունեությունը ծավալենք : Եւ այսպես սկսեցինք այս ծրագիրը ։ Փառք Աստծո , դանիականհայկական բարեգործական հիմնադրամը մեզ աջակցեց ։ Մենք կարծում ենք մի քանի տարի հետո , այս սերունդը մեծանալով , մենք կունենանք բոլորովին այլ պատկեր հոգևոր կրթության , ազգային մշակույթի զարգազման իմաստով : Միայն խնդրում եմ Աստծուն , որ մեր շունչը երբեք չընդհատվի , Քրիստոս առաջնորդի մեզ ։ Մեր նպատակն է լինելու Քրիստոսին տանել յուրաքանչյուր հայ ընտանիք », -ներկայացրեց Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը ։
*« Լույս մանկանց » խմբակը գործում է 2016 թվականի մայիսից Դիլիջանի թիվ 5 միջնակարգ դպրոցում , եւ նրա նպատակն է հայ մանուկին մոտեցնել Աստծուն , և դարձնել Հայ Առաքելական Եկեղեցու հավատավոր զավակ ։ Ծրագրում ընդգրկված են 6-12 տարեկան երեխաներ ։ Այժմ « Լույս Մանկանց » -ն ընդլայնել է իր գործունեությունը եւ երկրորդ խումբն է բացել Դիլիջանի թիվ 2 հիմնական դպրոցում :
« Կորիզ » -ի թիմը շնորհավորում է « Լույս Մանկանց » -ին տարեդարձի կապակցությամբ եւ մաղթում բազում լուսավոր ընտանիքների ստեղծում ոչ միայն Տավուշի մարզում , այլ Հայաստանի ողջ տարածքով մեկ ։
Ծնունդդ շնորհավո ’ ր Café # 2
Հուլիսի 13-ին կլարանա մեկ տարին , որ Cafe # 2-ը իր դռները բացեց դիլիջան համայնքի եվ տուրիստների առջեւ ։ Cafe # 2-ը հիմնադրվել է IDeA Հիմնադրամի եւ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հետ համատեղ : Նմանատիպ սրճարանի հիմնադրման նպատակն էր ստեղծել յուրօրինակ շփման հարթակ ՝ տեղացի երիտասարդների , UWC Դիլիջանի եւ այլ կրթական հաստատությունների ուսանողների միջեւ : Լինելով սոցիալական ձեռնարկատիրության առաջին օրինակը Դիլիջանում ՝ Cafe # 2-ը հնարավորություն է տալիս 14 եւ բարձր տարիքի պատանիներին աշխատելու որպես մատուցողներ եւ մատուցողի օգնականներ : Հատկանշական է , որ սրճարանի շահույթը օգտագործվում է դիլիջանցի երեխաների կողմից առաջարկվող այլ կրթական եւ սոցիալական նախաձեռնությունների իրականացմանն աջակցելու համար ։
« Կորիզ » -ի պատանիները շնորհավորում են Cafe # 2- ի թիմին այս մեկ տարվա ընթացքում ունեցած ձեռքբերումների համար , եւ ցանկանում , որ այն դեռ երկար տարիներ շարունակի իր ներդրումն ունենալ Դիլիջան համայնքի զարգացման գործում ։
* Դիլիջանի համայնքային կենտրոնը ( ԴՀԿ ) հանդիսանում է « Scholae Mundi Հայաստան » բարեգործական հիմնադրամի ծրագրերից մեկը ։ Այն ստեղծվել է 2014 թվականին Դիլիջանի երիտասարդական կենտրոնի հիմքի վրա ՝ որպես հարթակ UWC Դիլիջանի ուսանողների և Դիլիջանի երիտասարդության համագործակցության համար : 2015 թվականի հունիսին ԴՀԿ-ն հանդես եկավ իր նոր ռազմավարությամբ ՝ խրախուսելու մասնագիտական զարգացումը , կրթական միջոցառումների
2 անցկացումը և որպես հիմք ծառայելու այնպիսի նախաձեռնությունների lorem ipsum :: [ Date ] համար , որոնք համայնքը ներգրավում են նոր ու լուսաբանող
ծրագրերում : Կենտրոնը գտնվում է Դիլիջանի ավագ դպրոցի տարածքում ։