"Koriz" # 7 | Page 7

Սիրիահայերը Հայաստանում , Դիլիջանում
Հեղինակ ՝ Օվսաննա Մատինյան
Ըստ Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի կողմից իրականացված հետազոտության արդյունքների ՝ 2011 թվականի սիրիական հակամարտության սկզբից ի վեր ավելի քան չորս միլիոն սիրիացիներ դարձել են ներքին տեղահանվածներ , իսկ ավելի քան 2,4 միլիոնը գաղթել է շրջակա երկրներ ՝ փախչելով բռնություններից : « Կինը և հասարակությունը » տեղեկատվական վերլուծական պորտալի 2015 թվականի ներկայացրած տվյալների համաձայն ՝ հակամարտության սկզբից ի վեր 17.000 Սիրիայի քաղաքացի է ժամանել Հայաստան , ովքեր մեծամասամբ էթնիկ հայեր են : Սիրիհայերի տեղափոխման գործում իր մեծ ներդրումն ունի նաև « Հայաստանի Զարգացման Նախաձեռնություններ » բարեգործական հիմնադրամը ։ Հիմնադրամի « Աջակցություն սիրիահայերին » նախաձեռնությունը մեկնարկել է 2016 թվականի հոկտեմբերին և ուղղված է Սիրիայում գտնվող մեր հայրենակիցների կյանքի փրկությանը , ինչպես նաև նրանց համար հրատապ հարցերի լուծմանը : Սիրիահայերը բնակություն հաստատել են նաև Դիլիջանում ։ Ըստ Դիլիջանի անձնագրային և վիզաների վարչության տվյալների ՝ համայնքում այժմ կան 13 գրանցված սիրիահայեր ։ « Կորիզ » -ի թիմը հարցազրույց է վերցրել Թումո Դիլիջանի մարզիչներից մեկի ՝ սիրիահայ Խաչիկ Չարշաֆճեանի հետ , ով Դիլիջան է տեղափոխվել 2016 թվականի հունիսին ։
Պատմեք մի փոքր ձեր մասին ։
-Ծնվել և մեծացել եմ Սիրիայում :
Դպրոցում ինը տարի սովորելուց
հետո տեղափոխվել ենք Լիբանան :
Ուսումս շարունակել եմ Լիբանանի
7 համալսարաններից մեկում ՝
որ չեմ հավատում մարդկանց
չէ , այլ այնտեղ ապրող մարդիկ ։ lorem ipsum :: [ Date ]
մասնագիտանալով համակարգչային գիտությունների
բաժնում ։ Սակայն ուսումս կիսատ թողեցի և տեղափոխվեցինք Հայաստան 2015 թվականի հոկտեմբերին ՝ մեր միջոցներով : Հայաստանում երկու ամիս սովորեցի C ++ ծրագրավորման լեզուն ՝ Microsoft Innovation Centerում :
Ինչու ՞ ընտրեցիք հենց Հայաստանը ։ Արդյոք չէի ՞ ք կարող մեկ այլ երկիր գնալ : -Ես կարող էի եվրոպական երկիր գնալ , սակայն մեր խնդիրն այն է , որ հայրս և մայրս լավ չեն հասկանում անգլերեն և չէին կարող աշխատել այնտեղ : Միայն ես և եղբայրս ենք տիրապետում լեզվին , բայց եղբայրս դեռ շատ փոքր է ։ Այնպես որ միայն ես կարող էի աշխատել ։ Այդ պատճառով եկանք հենց Հայաստան :
Ընտանիքում բոլո ՞ րն են հասականում հայերեն : -Մենք հայ ենք , սովորել ենք հայկական դպրոցում , այնպես , ինչպես Հայաստանում են սովորում հայոց լեզուն : Միակ տարբերությունն այն է , որ Սիրիայում և Լիբանանում մենք պետք է հայերենին հավասար սովորեինք նաև արաբերեն և մեկ այլ օտար լեզու ՝ անգլերեն կամ ֆրանսերեն :
Մինչ Հայաստան գալը ի ՞ նչ կարծիք ունեիք Հայաստանի մասին ։ -Ես Հայաստանի մասին գաղափար չունեի , միայն կարդացել էի գրքերից , և այն կարծես երազային աշխարհ լիներ ինձ համար : Իսկ մարդկանցից լավ բան չէի լսել Հայաստանի մասին : Ասում էին , որ այստեղ չեմ կարող ապրել , աշխատել , բիզնես ունենալ և այլն : Բայց ես այնպիսի մարդ եմ ,
ասածներին , մինչև չտեսնեմ իմ աչքով ։
Սկզբում բնակություն եք հաստատել Երևանում , իսկ հետո տեղափոխվեցիք Դիլիջան ։ Ինչու ՞։ -2016 թվականի հունիսին տեղափոխվեցինք Դիլիջան : Պատճառները տարբեր էին : Հիմնականում նրա համար , որ ես սիրում եմ գեղեցիկ ու հանգիստ վայրեր , իսկ Դիլիջանը հենց այդպիսին է : Այսպիսի վայրերում միտքս հանգիստ է , հեշտ եմ աշխատում : Եթե շտկվեն որոշ թերություններ , ապա Դիլիջանը ավելի լավ քաղաք կդառնա : Ինձ ավելի հաճելի է այստեղ աշխատել , քան Երևանում , քանի որ այնտեղ ամեն ինչ արդեն պատրաստ է , իսկ Դիլիջանը ունի փոփոխությունների կարիք :
Որո ՞ նք են հիմնական տարբերությունները այստեղի և Սիրիայի ։ -Սիրիան բազմազգ էր , և այնտեղ կային տարբեր կրոններ : Ամեն ինչ այնտեղ ավելի խիստ էր : Հայաստանը շատ ավելի հանգիստ
երկիր է : Իմ կարծիքով մարդիկ շատ ավելի մարդամոտ են : Օրինակ , երբ քայլում եմ Դիլիջանով , զգում եմ , որ մարդիկ այստեղ շատ ավելի մտերիմ են , օգնում են միմյանց ։ Կարոտում եմ այնտեղ ապրող բարեկամներիս , հարազատներիս , ընկերներիս : Ինձ համար տունը միայն չորս պատը
Հետադարձ քայլի մասին դեռ չեմ մտածում ։