"Koriz" # 7 | Page 5

«Մարդասիրության աչքերով» ֆոտո ցուցահանդես Մայիսի 16-ին Երեվանում տեղի ունեցավ «Ավրորա» նախաձեռնության «Մարդասիրության աչքերով» ֆոտո ցուցահանդեսը, որտեղ ներկայացվեցին «Ավրորա» լուսանկարչական եւ կարճամետրաժ ֆիլմերի մրցույթների հաղթողները: * «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, ձգտում է հնարավորություն տալ մերօրյա հերոսներին՝ կյանք եւ հույս պարգեւել նրանց, ովքեր մարդասիրական աջակցության խիստ կարիք ունեն, այսպիսով՝ շարունակել մարդասիրության շղթան աշխարհով մեկ: Արցախից՝ Արեգ Բալայանի «Վերջապես հանգիստ» լուսանկարը ժյուրիի որոշմամբ ճանաչվել է լավագույնը: Երրորդ տեղում Վիզարուտ Սանխամի (Թաիլանդ) «Անագե պատերի հետեւում» լուսանկարն է։ Լուսանկարչական մրցույթում երկրորդ տեղն է զբաղեցրել Սարգիս Բուլղադարյանը (Հայաստան)՝ «Առօրյա ջրի խնդիրը սահմանամերձ Թլիկում» լուսանկարի համար Հատուկ մրցանակների են արժանացել Անահիտ Հայրապետյանը (Հայաստան)՝ «Փախստական հայր ու որդին Արցախում» լուսանկարի եւ Աննա Կարոլին դե Լիման (Բրազիլիա)՝ «Ռաջաշտանցի տղան» լուսանկարի համար: