"Koriz" # 7 | Page 3

Ջիվան Գասպարյան
Հոդվածը պատրաստեց Դավիթ Հովակիմյանը
Մեզանից յուրաքանչյուրի սրտում էլ վիշտ կա , բայց դրա համար չպիտի լացենք , հակառակը` պիտի շարունակենք ապրել : « Հողի վերքերը բուժվում են , սրտի վերքերը չեն բուժվում »: Արամայիս Գասպարյանը` Ջիվան Գասպարյանի հայրը , ծնվել է 1898 թվականին Մուշում : 17 տարեկանում հոր հորդորով , որպես կամավոր , միացել է Անդրանիկի զորքին : Զորավարը Ղարաբաղն ազատագրելու նպատակ ուներ , սակայն առաջացած հակասությունների պատճառով հեռացավ Հայաստանից : Այս ամենից հետո էլ Ջիվան Գասպարյանի հայրը հաստատվել է
Սոլակ գյուղում : Այստեղ էին
հաստատվել նաև բազմաթիվ
մշեցիներ , այդ թվում` Խաչատուր
Գրիգորյանը , որի աղջկա`
Մագթաղի հետ հետագայում պիտի
ամուսնանար Արամայիսը : Ջիվան
Գասպարյանը ծնվել է 1928թ .,
Սոլակում : Չնայած ընտանիքը
1926թ . -ից հաստատվել էր
Երևանում , մանկությունն
անցկացրել է գյուղում :
« Ընդհանրապես մեր ցեղը լավ
մարդիկ են եղել , ընտանիք սիրող ,
թասիբով »… Ընտանիքում շատ չէին
խոսում 1915-ին կատարվածի
մասին : Մի անգամ Խաչատուր
պապը սաստել էր կնոջը`
Մարգարիտ տատին , երբ
երեխաներին պատմում էր , թե ինչ
են արել թուրքերը հայերի հետ :
3
Երևանում Ջ . Գասպարյանի հայրը
* Նյութի սկզբնաղբյուրը ՝ 100 LIVES-ի պաշտոնական կայք ։
նրանցից շատերը դարձել են քաջ lorem ipsum :: [ Date ]
զբաղվում էր քարտաշությամբ : Օպերայի , Հանրապետության
հրապարակի շենքերի քարտաշներից էր : « Ինձ ասում էր` տղա ջան , ամեն մեկս մի քար դնենք , որ մեր երկիրը կանաչի : Իսկ եթե քարը հանենք , երկրից բան չի մնա », - հոր խոսքերն է հիշում վարպետը : Մայրը մահացել է հոր բացակայության ժամանակ , երբ Հայրենական մեծ պատերազմը նոր էր սկսվել , ու Արամայիս Գասպարյանը երեք եղբայրների հետ մեկնել էր ռազմաճակատ : « Մենք անտեր երեխաներ էինք , ո ՞ վ էր տերը , ո ՞ վ էր տիրականը , հետո թե ինչ եղավ ՝ չիմացանք , էդպես էլ կորավ մորս գերեզմանը : Առանց մեր , առանց հեր մեծացանք … Հազար տեսակ շրջապատ մտանք , վերջը էդ դուդուկն ինձ փրկեց , երբ սկսեցի սովորել դուդուկ նվագել , կյանքս փոխվեց », - ասում է Ջ . Գասպարյանը`ավելացնելով , որ հայրը պատերազմից հետո տուն վերադարձավ : « Աշխարհում վատ ազգ գոյություն չունի` կա լավ ու վատ մարդ : Այսօրվա թուրքերին չեմ մեղադրում , եթե թուրք երիտասարդները խելացի լինեն , պիտի պահանջեն իրենց կառավարությունից , որ ներողություն խնդրի : Նրանց պիտի բացատրվի , որ ժամանակին մեզ ճնշել են , սպանել են , մորթել են , խշտիկներով խփել են . տատս էնպիսի բաներ էր պատմում », - ասում է վարպետը : Ջիվան Գասպարյանը լսել է , որ Մուշի իր պապական տանը հիմա քրդեր են ապրում : Նշում է` մի անգամ որոշել էր գնալ Վան , Մուշ , Սասուն , Արարատ լեռը բարձրանալ , բայց ոտքը վնասել էր ու չկարողացավ : Նա հուսով է , որ մի օր , եթե նույնիսկ ինքը չէ , գուցե թոռը ՝ դուդուկահար Ջիվան Գասպարյան կրտսերը , իսկապես գտնի իր պապական տունը Մուշում :
Բուդո-Շին ընտանիքը Հեղինակ ՝ Աննա Թորոսյան
Ապրիլի 9-ին Դիլիջան քաղաքի ավագ դպրոցում , որտեղ սովորել է քառօրյա պատերազմի հերոս Վլադիմիր Ալիխանյանը , Հայաստանի Բուդո-Շին մարտարվեստի ֆեդերացիան կազմակերպել էր հերոսի հիշատակին նվիրված հուշամրցաշար : Հուշամրցաշարին ներկա էին Հայաստանի տարբեր քաղաքներից Բուդո-Շին մարտարվեստի աշակերտներ : Առավոտյան Բուդո-Շին ընտանիքը այցելեց Վլադիմիր Ալիխանյանի գերեզմանը և ծաղիկներ դրեց հերոսի գերեզմանին :
Դիլիջանի Բուդո-Շին մարտարվեստի խմբակը բացվել է 1998 թվականին : Հայաստանի Բուդո-Շին մարտարվեստի ֆեդերացիայի նախագահ ՝ Սուրեն Օչինյանը պատմում է , որ երկար տարիների աշխատանքներից հետո աշակերտները դարձան հմուտ կարատեիստներ և այժմ փոխարինում են իրենց ուսուցիչներին : Սուրեն Օչինյանը ասաց , որ վերջերս խորհուրդը որոշեց Արթուր Սիմոնյանին նշանակել Դիլիջանի Բուդո-Շին մարտարվեստի ֆեդերացիայի նախագահ , ում առաջարկությամբ էլ կազմակերպվել էր հուշամրցաշարը : Նա հպարտությամբ նշում է , որ կարատեն իր նվաճումն է և նրա 25 տարվա հարստությունն իր աշակերտներն են , ովքեր կարողացան այս տարիների ընթացքում ձեռք բերել 56 միջազգային սև գոտի , 150 և ավելի մրցանակներ : Սուրեն Օչինյանը ասում է , որ իրենց նպատակն է եղել ճիշտ սերունդ դաստիարակելը , ինչը իրենց մոտ ստացվել է : Նա հպարտությամբ նշում է , որ այժմ կան աշակերտներ , ովքեր դարձել են զինվոր , իրավաբան , բժիշկ , սակայն միևնույնն է նրանց միավորում է Բուդո-Շին ընտանիքը : Ամառային ճամբարների ընթացքում աշակերտները բոլոր առումներով նախապատրաստվում են բանակին և այս տարիների ընթացքում
զինվորներ , ովքեր օրինակ են ծառայել իրենց ընկերների համար :