"Koriz" # 7 | Page 2

« Կորիզ » համայնքային ամսաթերթը Դիլիջանի համայնքային կենտրոնի կրթական , տեղեկատվական եվ սոցիալական ծրագրերից մեկն է հանդիսանում : Ողջ տպագրական աշխատանքը համակարգում են մի խումբ դիլիջանցի պատանիներ : Թերթը իրազեկում է այն բոլոր նորությունների , իրադարձությունների , միջոցառումների մասին , որոնք կատարվում են Դիլիջան քաղաքում և հարակից գյուղերում : Թերթը բարձրաձայնում է այն հայտնի և անհայտ մարդկանց մասին , որոնց գործունեությունը կարևոր տեղ է զբաղեցնում Դիլիջան համայնքի առօրյա կյանքում :
Կամավորական շարժումը Դիլիջանում
Կամավորությունն անշահախնդիր գործունեություն է , որն ուղղված է նպաստելու հասարակությանը հուզող այս կամ այն ծրագրի իրականացմանը ՝ չակնկալելով որևէ ֆինանսական շահ : Հայաստանում կամավորական շարժումները սկսել են զարգանալ միայն վերջին տարիներին ։ Դիլիջանում կամավորական շարժման ձևավորմանը նպաստել են տեղի ակտիվ հասարակական կազմակերպությունները ։ Շարժման
նպատակն է կամավոր երեխաներին դարձնել ակտիվ քաղաքացիներ ՝ ներգրավելով տարբեր համայնքային միջոցառումների ։ Շարժումն ավելի մեծ թափ է առել 2014 թվականին ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավոր Ռեբեկա Բարնհայմի ջանքերով ։ Հետագայում ՝ 2016 թվականի նոյեմբերին ,
կամավորների գործունեությունն ավելի համակարգված դարձավ Դիլիջանի համայնքային կենտրոնի գործունեության շրջանակներում ։ Ներկայումս Կենտրոնում կան ավելի քան 35 ակտիվ կամավորներ , ովքեր ծառայում են համայնքին ՝ տարբեր միջոցառումների միջոցով . երեխաները օգնում են Դիլիջանի համայնքային կենտրոնի մեծամասշտաբ ծրագրերի իրականացմանը , պարբերաբար հավաքում և նվիրարբերում են հագուստ անապահով ընտանիքներին , այցելում են Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահ ՝ մասնակցելու արխիվացման աշխատանքների իրականացմանը և շատ ավելին ։ Տեղացի պատանիները նաև համագործակցում են UWC Դիլիջան քոլեջի ուսանողների հետ : Միասին դասավանդել են անգլերեն ՝ Դիլիջան քաղաքի որոշ մանկապարտեզներում , մասնակցել են կավագործության դասընթացների UWC Դիլիջանում և պատրաստել հուշանվերներ « Ավրորա » մրցանակաբաշխության հյուրերի համար ։
Այս տարի առաջին անգամ , Դիլիջանի համայնքային կենտրոնի նախաձեռնությամբ , Հայաստանը միացավ « Good Deeds Day » համաշխարհային շարժմանը ։ Good
Deeds Day-ը բարի գործերի իրականացման օր է ։ Ամբողջ աշխարհում հարյուր հազարավոր մարդիկ նախընտրում են կամավոր սկզբունքներով աշխատել և օգնել մյուսներին ։ Այժմ 75 երկրների 1.500.000 կամավորներ միացել են շարժմանը ։ Ապրիլի երկուսին ՝ Good Deeds Day-ի օրը , ԴՀԿ-ի կամավորները իրականացրին մի շարք համայնքային միջոցառումներ ՝ նվիրեցին հագուստ կարիքավոր ընտանիքներին , բաժանեցին ուրախ բացիկներ անցորդներին , սթրիթ արթի ևս մեկ նմուշ ստեղծեցին Դիլիջանում , անցկացրին վարպետաց դաս « Հույսի կամուրջ » ՀԿ-ի երեխաների համար , տնկեցին եղևնիներ ։ Այն ևս մեկ հնարավորություն էր բարին տարածելու շրջապատող աշխարհում ։
Շարժմանն անընդհատ միանում են նոր երեխաներ , ովքեր մասնակցում են առկա ծրագրերին , կամ կյանքի կոչում սեփական մտքերն ու գաղափարները : Միանալ կարող են բոլոր ցանկացողները ՝ անկախ տարիքից ։ Պարզապես անհրաժեշտ է այցելել Դիլիջանի համայնքային կենտրոն և գրանցվել ։ Եթե Ձեր կազմակերպությունն էլ պլանավորում է իրականացնել համայնքային միջոցառում և ունեք կամավորների օգնության կարիքը , ապա կարող եք դիմել ԴՀԿ-ի կամավորների աշխատանքը համակարգող Թագուհի Խառատյանին ։
* Դիլիջանի համայնքային կենտրոնը ( ԴՀԿ ) հանդիսանում է IDeA Հիմնադրամի ՝ Դիլիջանի զարգացման ծրագրերից մեկը ։ Այն ստեղծվել է 2014 թվականին Դիլիջանի երիտասարդական կենտրոնի հիմքի վրա ՝ որպես հարթակ UWC Դիլիջանի ուսանողների և Դիլիջանի երիտասարդության համագործակցության համար : 2015 թվականի հունիսին ԴՀԿ-ն հանդես եկավ իր նոր ռազմավարությամբ ՝ խրախուսելու մասնագիտական զարգացումը ,
2 կրթական միջոցառումների անցկացումը և որպես հիմք ծառայելու lorem այնպիսի ipsum :: [ Date ] նախաձեռնությունների համար , որոնք համայնքը ներգրավում են նոր ու լուսաբանող
ծրագրերում : Կենտրոնը գտնվում է Դիլիջանի Ավագ դպրոցի տարածքում ։