"Koriz" # 13 | Page 5

1 2 3 Սուրբ Աստվածածին եկեղեցի, թե՞ «Դիլիջան» կինոթատրոն Հեղինակ՝ Աննա Թորոսյան Մ.թ.ա. 2-րդ հազարամյակում կառուցված Դիլիջան քաղաքը ունի հարուստ պատմամշակութային անցյալ: Չնայած որ Դիլիջանում են գտնվում մի շարք պատմական կառույցներ, համայնքը դեռեւս չունի իսկական եկեղեցու շենք եւ առաջին հայացքից թվում է, որ երբեք էլ չի ունեցել։ «Կորիզ»-ի պատանի լրագրողներն իրականացրին հետազոտություն՝ հիմնված Դիլիջանի արխիվում պահպանված փաստաթղթերի և գրքերի վրա` պարզաբանելու, թե արդյոք նախկինում եղել են եկեղեցիներ, թե ոչ։ Պարզվեց, որ Դիլիջանը միշտ էլ ունեցել է եկեղեցի: Եկեղեցիներից շատերը վերակառուցվել են, քանդվել, կամ ոչնչացել են աղետների հետևանքով: Ուշագրավ էր հատկապես Դի լիջ ա նի Սո ւր բ Ա ստվա ծա ծին եկե ղեցի ն : Ահա թե ինչ է գրում Սուրբ Աստվածածին եկեղեցու կառուցման մասին Հենրիկ Խառատյանը, ով բնիկ դիլիջանցի է եւ մի շարք ուսումնասիրությունների, հեղինակ։ «Դիլիջանը մեծանում- ընդլայնում է իր տարածքը, ավելանում է բնակչությունը, հատկապես ամռան: Իրենց հանգիստն անցկացնելու և կազդուրվելու նպատակով այստեղ են ժամանում բազմաթիվ մեծահարուստներ, պաշտոնյաներ, գրականության և մշակույթի գործիչներ, նույնիսկ Ռոստովից և Խարկովից: Այս հանգամանքը ժամանակի հրամայական պահանջ է դարձնում նոր' ավելի ժամանակակից եկեղեցի ունենալու համար: Սակայն պահանջը պահանջ, ի