"Koriz" # 13 | Page 4

4
-Արդյո ՞ ք « Արմմատ » -ը հանդիսանում է միջոց այլ նախաձեռնության համար :
-Դիլիջանի համայնքային կենտրոնում կան նաև լեզվի ուսուցման խմբակներ , որոնցից
ստացել ենք ձեռագործ տիկնիկների մասնակցությամբ տիկնիկային թատրոններ կազմակերպելու առաջարկ և պատրաստվում ենք հաճույքով համագործակցել : Այդուհանդերձ , մենք համագործակցում ենք նաև UWC Դիլիջանի , ԱՄՆ Խաղաղության կորպուսի , « Հայաստանի զարգացման նախաձեռնություններ » հիմնադրամի հետ , - ավելացրեց Արմինեն :
-Արդյո ՞ ք « Արմմատ » -ն ունի նաև էկոլոգիական նշանակություն :
-Այո ՛, իհարկե , մենք նաև փորձում ենք նվազեցնել ժամանակակից պլաստիկ խաղալիքների կիրառելիությունը և դրանք փոխարինել մաքուր հումքից պատրաստված տիկնիկներով : Ի դեպ , այս գաղափարը ողջունելի է շատ ու շատ մայրիկների կողմից , ովքեր անհանգստացած են իրենց բալիկների առողջությամբ :
-Ի ՞ նչ ուշագրավ ձեռքբերումներ է ունեցել « Արմմատ » -ն իր գործունեության ընթացքում :
-Մենք պարբերաբար
մասնակցում ենք բազմաթիվ ցուցահանդեսների , որտեղ ներկայացնում ենք մեր արտադրանքը : Նաև ինքներս ենք ցուցահանդես-վաճառքներ կազմակերպում , որոնցից ուշագրավ է արդեն ավանդույթ դարձած Զատկի տոնին նվիրված տոնավաճառի կազմակերպումը , - պատմեց Անահիտը :
-Մտածե ՞ լ եք ձեր գործունեությունն ընդլայնելու մասին :
-Մենք դիմել ենք դրամաշնորհային ծրագրի , որի ստացման արդյունքում մեր հետագա ցանկություններն իրականություն կդառնան : Սակայն հիմա ընդլայնման գործընթացը կատարվում է միայն առցանց հարթակի միջոցով , և մենք այդ կերպ ենք ճանաչելի դարձնում մեր արտադրանքը : Այնուամենայնիվ սպասելիքները շատ են :
-Ավելացնեմ , որ « Արմմատ » -ի ծրագրերից մեկն էլ « Անահիտի հայկական խոհանոց » -ն է ։
Ծրագրի գաղափարն օտարերկրացիներին և սփյուռքի հյուրերին հայկական խոհանոցն իր տարատեսակ ավանդույթներով ճանաչելի դարձնելն է : Եկվորները իրենք են մասնակցում հայկական ճաշատեսակների պատրաստմանը և վերջում էլ ճաշակում են իրենց իսկ պատրաստածը , - ներկայացրեց Անահիտը :
« Արմմատ » -ի կազմավորման գործում իր մեծ ներդրումն է ունեցել ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավոր Էմիլի Շիլլերը , ով աշխատում է Դիլիջանի համայնքային կենտրոնում 2016 թվականից ։
-Կարծում եմ , որ հիանալի նախագիծ է , և ես հետագայում կպատմեմ այդ մասին օտարերկրյա իմ ընկերներին և կփորձեմ ավելի ճանաչելի դարձնել « Արմմատ » -ը ։
Իսկ թե ի ՞ նչ է սովորել Էմիլին իր Հայաստանում գտնվելու ընթացում նա ժպիտով պատասխանեց .
-Սովորել եմ սպաս պատրաստել : ☺
« Արմմատ » -ը գործում է Դիլիջանի համայնքային կենտրոնի տարածքում ։ Արտադրանքից օգտվելու կամ պատվերներ տալու նպատակով կարող եք կապվել թիմի հետ ՝ այցելելով նրանց կամ զանգահարելով 060 700 800 ( 331 )։