"Koriz" # 12 | Page 6

Ուրախ , տխուր մարդը …
6
Մեր ծնողներից հաճախ ենք լսել . « Գիտե ՞ ս մեր ժամանակ ի ՜ նչ ֆիլմեր էին նկարահանում , ի ՜ նչ դերասաններ էին խաղում »: Եվ նրանք միշտ նշում են Ֆրունզին ՝ հայ ազգի սիրելի ՛ Ֆրունզին : Հնարավոր չէ չսիրել Մհեր Մկրտչյանին …
Ֆրունզը ասում էր . « Ամեն անգամ , երբ հիշում եմ իմ մանկությունը , չգիտեմ ինչու ՞, այն ինձ ներկայանում է հեծանիվ քշող փոքրիկ տղայի տեսքով , գու ՞ ցե այդ նրանից է , որ մանկության տարիներին միակ երազանքս հեծանիվ ունենալն էր , որն այդպես էլ չունեցա …»:
Մհեր Մկրտչյանը ծնվել է 1930 թվականին Գյումրիում : Ծնողների մտքով անգամ չէր էլ անցնում , որ ինրենց որդին մի օր հանրահայտ դերասան է դառնալու : Նրա ծնողները մանկատանն էին մեծացել . ծանր էր նաև նրա մանկությունը : « Ես մանկություն չեմ ունեցել , մանկապարտեզ չեմ տեսել , բակ չեմ տեսել , ես տեսել եմ միայն թատրոն », -ասում էր դերասանը : Հայրը դեմ էր , որ տղան դերասան դառնա , ապագա նկարիչ էր նրա մեջ տեսնում : Ֆրունզիկը լավ ծաղրանկարներ էր անում , և հայրը ստիպում էր օրը մի քանի ժամ պարապել :
Բակ չեր իջնում , չշփվող էր : Վախենում էր , որ իրեն նորից կսկսեն ծաղրել ՝ մեծ քթի պատճառով : Հետո , երբ սովորում է այդ ամենին
հումորով նայել , ինքն է հաճախ կատակներ անում իր քթի մասին . « Դեռ մանկուց ինձ ավելի անհանգստացրել է ոչ թե ՞ այն , թե ինչու ՞ է իմ քիթը այդքան մեծ , այլ այն ՝ թե ինչու ՞ են ուրիշների քթերը այդքան փոքր »:
1945-46 թվականներին սովորում է Մռավյանի անվան թատրոնին կից ստուդիայում : Ավարտելուց հետո ընդունվում է թատրոնի հիմնական խումբ , այստեղ էլ կերտում է մի քանի տասնյակ դերեր ՝ ցուցաբերելով զարմանալի վարպետություն : 1953 թվականին տեղափոխվում է Սունդուկյանի անվան թատրոն , դրան զուգահեռ ընդունվում է
գեղարվեստաթատերական ինստիտուտ : Առանց քննությունների երկրորդ կուրս են նստեցնում , մեծ դերասան Վաղարշ Վաղարշյանի դասարան : Թատրոնում նրան սկսում են վստահել գլխավոր դերեր , մարդիկ գալիս են թատրոն նրա խաղը տեսնելու համար : Երբ մայր թատրոնում առաջին քայլերն է անում Վահրամ Փափազյանն հայտարարում է . « Աստված մատը դրել է այս մանչի ճակտին »: Բայց Մհեր
Մկրտչյանն առանձնապես իր տաղանդի մեծությունը չէր գիտակցում : Երբ նրան շնորհում եմ Սովետական ժողովրդական արտիստի կոչում շշնջում է . « Դեռ դերասան կդառնամ »:
Ֆրունզը շատ էր սիրում Չապլինին և հաճախ նմանակում էր : Անգամ անձնական կյանքում ունի որոշակի ընդհանրություններ նրա հետ : Ֆրունզը երեք ամուսնություն է ունեցել և մի անգամ այդ առիթով կատակել է . « Չապլինն ամուսնացել է 5 թե ՞ 6 անգամ , ինչո ՞ վ եմ նրանից վատը »:
« Դերը պետք է դերասանի երակներում տըրըփա , արյան հետ տըրըփա ու եփվի , ինչպես նոր դրած գինին , հետո պետք է հանդարտվի , զուլալվի և նոր միայն խաղացվի », -ասում էր դերասանը : Ահա այս սկզբունքով էլ նա կերտում էր իր դերերը , առանց որևիցե խտրականության : Նա նաև մուլտֆիլմեր էր հնչյունավորում , որի վառ օրինակը « Ոչինչ » մուլտֆիլմն է : Նա իր դերասանական վառ տաղանդը ցուցաբերել է ավելի քան հինգ տասնյակ ֆիլմերում : Դրանցից ամենահայտնիներն են « Նվագախմբի տղաները »,« 01- 99 »,« Տերն ու ծառան »,« Կովկասի գերուհին »,« Տղամարդիկ », « Զինվորն ու փիղը » « Ալի Բաբան ու 40 ավազակները » և այլ շատ ու շատ հանճարեղ ֆիլմեր :
Կարծես Սևակի այս տողերը հատուկ Ֆրունզիկի համար գրված լինեն . « Ո ՜ ւշ-ո ՜ ւշ են գալիս , բայց ո ՛ չ ուշացած . ծնվում են նրանք ճի ՛ շտ ժամանակին »:
Աբրահամյան Մարինե