"Koriz" # 12 | Page 5

Նոր ծառայություններ Դիլիջանի « Հույսի կամուրջի » կողմից
« Հույսի կամուրջ » հասարակական կազմակերպությունն ավելի քան 20 տարի է , ինչ հիմնադրվել է Հայաստանում : Տավուշի մարզում կենտրոնը գործում է 17 տարի , և առաջինը բացվել է հենց Դիլիջանում` մի խումբ ծնողների միջնորդությամբ , որոնց երեխաներն ունեն հաշմանդամություն : 2014 թվականին « Հայաստանի զարգացման նախաձեռնություններ » բարեգործական հիմնադրամի հիմնադիրներ Ռուբեն Վարդանյանի և նրա տիկնոջ Վերոնիկա Զոնաբենդի , ինչպես նաև մի խումբ այլ բարերարների կողմից « Հույսի կամուրջ » ՀԿ-ի Դիլիջանի մասնաճյուղը հիմնովին վերանորոգվեց և հագեցվեց անհրաժեշտ գույքով : Այնուհետև կենտրոնը սկսեց երեխաներին ծառայություններ մատուցել ավելի մասշտաբային , ինտերակտիվ և հարմարեցված միջավայրում : Կենտրոնի հետագա զարգացման մասին մեզ պատմեց « Հույսի կամուրջ » ՀԿ-ի Դիլիջանի մասնաճյուղի տնօրեն Ռուզաննա Արզումանյանը ։
-Տիկին Ռուզաննա , 2014 թվականին « Հույսի կամուրջը » վերաբացվեց ՝ հագեցաց նոր գույքով ու պայմաններով : Կպատմե ՞ ք , թե մինչ օրս ինչպիսի հաջողություններ եք ունեցել :
Ունեցել ենք բազմաթիվ ձեռքբերումներ ՝ սկսած գույքային փոփոխություններից , օրինակ , ձեռք ենք բերել
հարմարեցված վերելակ , որը ևս նպաստում է կենտրոնի ծառայությունների որակի բարձրացմանը , մինչեւ մի շարք համայնքային միջոցառումների կազմակերպումը : Ունեցել ենք 4 խոշոր ցուցահանդեսվաճառքներ ։ 2017 թվականի հունիսի 1-ին Մշակույթի տանը կազմակերպեցինք ֆլեշ-մոբ տեղեկատվական ակցիաներ ծխելու եւ աղքատության դեմ , երեխաների իրավունքների եւ հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների պաշտպանության թեմաներով ։
-2016 թվականին կնքեցիք պայմանագիր Կրթության և գիտության նախարարության հետ , և բացի երեխայի ցերեկային կենտրոն լինելուց ՝ դարձաք նաև տարածքային մանկավարժական , հոգեբանական կենտրոն ։ Ի ՞ նչ է դա իրենից ենթադրում ։
Ըստ պայմանագրի մենք կարողանում ենք ծառայություն մատուցել Տավուշի մարզի բոլոր դպրոցներին ՝ գնահատել երեխաների կրթության առանձնահատուկ պայմանների կարիքը , վերհանել նրանց խնդիրները , ապա մատուցել համապատասխան ծառայություններ , միջամտել նրանց ծառայությունների իրականացմանը , ինչպես նաև`
վերահսկել դպրոցի կողմից կատարված աշխատանքները , կատարել վերապատրաստումներ : Դա բավականին մեծ ձեռքբերում էր « Հույսի կամուրջի » համար , քանի որ կարող ենք անընդհատ հետևել երեխայի զարգացմանը : Դիլիջան համայնքի 12 դպրոցների մոտ 400 ուսուցիչ վերապատրաստվեցին ։ Այժմ փորձում ենք երկու տարբեր ծառայություն մատուցել մեր համայնքին :
Ինչպիսի ՞ կառուցվածքային փոփոխություններ են սպասվում « Հույսի կամուրջին » հետագայում :
2018 թվականից սկսած մենք գնացել ենք բավականին լուրջ փոփոխությունների ։ Մեր ծառայությունները փորձում ենք դարձնել ավելի ընտանիքակենտրոն ։ Դուք գիտեք , մեր կենտրոն հաճախում են ոչ միայն հաշմանդություն ունեցող անձիք , այլև նաեւ մարդիկ , ովքեր ունեն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք , կամ ովքեր հայտնվել են կյանքի դժվարին իրավիճակներում , օրինակ , միակողմանի ծնողազուրկ երեխաներ , երեխաներ , ովքեր գտնվում են տատիկպապիկի խնամակալության ներքո : Նոր խմբակներ ենք ունենալու կենտրոնում ՝ մասնագիտական կողմնորոշում , ձեռներեցություն , անգլերեն և ռուսերեն , ինչպես նաև բժշկի , հոգեբանի , սոցիալական աշխատողի , իրավաբանի կողմից կմատուցվեն անվճար խորհրդատվություններ :
Լենա Խալաֆյան