"Koriz" # 12 | Page 4

4
-Ի ՞ նչ դժվարություններ եք ունեցել այս ընթացքում :
« Արահետը » բավականին ժամանակատար ծրագիր է , և , ինչպես բոլոր ծրագրերը , մենք նույնպես հանդիպեցինք բազմաթիվ խնդիրների , որը լուծեցինք մեր շատ սիրելի մենթոր Նարեկ Սուքիասյանի և իր ընկերների խորհուրդների շնորհիվ :
-Ի ՞ նչ ակնկալիքներ ունեք ծրագրից :
Ծրագրի արդյունքում ակնկալում ենք ստանալ շահույթ , ինչպես նաև Դիլիջանը դարձնել հանրահայտ և գրավիչ
զբոսաշրջիկների համար ։ Մեր պարտքն ենք համարում նաև ներգրավել տեղի երիտասարդությանը :
Diamond Challenge-ը Հայաստանում իրականացնելու գործում մեծ ներդրում են ունեցել Դիլիջանի համայնքային կենտրոնի աշխատակիցներն ու ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավոր Էմիլի Շիլլերը ։ « Ամենից բարդն այն էր , որ այս ծրագիրը իրականացվում է Հայաստանում առաջին անգամ , և շատ քչերն էին տեղեկացված ծրագրի մասին : Իսկ ամենից հիշարժանը ՝ « Արահետի » հաղթանակի տոնումն էր : Մեր կարծիքով մյուս տարի ծրագիրն ավելի մեծ և մասշտաբային կլինի : Բայց մենք գոհ ենք թե ' արդյունքներից , թե ' կատարված աշխատանքից : Մրցույթի ծրագրերից որոշներն արդեն գտել են իրենց հովանավորներին , որը ինքնին
մեծ նվաճում է », -պատմում է Էմիլին ։
Իսկ այն հարցին , թե բա ՞ րդ էր արդյոք հաղթող թիմի ընտրությունը , և ինչո ՞ ւ ընտրվեց հենց « Արահետը », ժյուրիի անդամներից Դավիթ Իսկանդարյանը պատասխանեց . « Իհարկե դժվար էր : Մասնակցում էին շատ հետաքրքիր թիմեր ՝ իրենց
հետաքրքիր նախագծերով :
Կարծում եմ , նրանցից շատերը կկարողանան ամբողջովին իրագործվել : Ըստ էության , ընտրությունը հիմնված էր թե ’ ժյուրիի անդամների , թե ’ առցանց քվեարկության արդյունքների վրա :
« Արահետի » հիմնական յուրահատկությունն , իմ կարծիքով , վերջինիս սոցիալական ուղղվածությունն է տարածաշրջանի վրա : Նախագիծը միտված է
տուրիստական հոսքերը և տարածաշրջանում գտնվող սուբյեկտներն արդյունավետ կերպով համատեղելու հարցի վրա : Օգտագործելով Դիլիջանի և հարակից համայնքների զբոսաշրջային պոտենցիալը` « Արահետը » կկարողանա ձևավորել արդյունավետ հարթակ , որից կօգտվեն զբոսաշրջիկները , տեղացի ֆերմերները , հյուրատները »:
Ապրիլ ամսին « Արահետը » իր բիզնես ծրագիրը կներկայացնի մրցույթի եզրափակիչ փուլում ԱՄՆ-ի Դելավեր համալսարանում ։ « Մենք պետք է քրտնաջան աշխատենք ։ Մինչև ապրիլ արդեն պետք է սկսենք իրագործել մեր ծրագիրը ՝ ներգրավելով երիտասարդ աշխատակիցներ և կազմապերպելով տուրեր », -ամփոփում է Ալբերտը :
Diamond Challenge մրցույթը ստեղծվել է ԱՄՆ-ի Դելավեր համալսարանի Հորն կրթական ծրագրի շրջանակներում եւ նրա նպատակն է ձեռնարկատիրության միջոցով ոգեշնչել հաջորդ սերնդի ներկայացուցիչներին եւ խթանել ձեռնարկատիրական հմտություններ ավագ դպրոցականների շրջանում ։
Մրցույթը բաղկացած է երեք փուլից ՝ հայտերի ընդունում եւ գնահատում վիրտուալ դատավորների կողմից , կիսաեզրափակիչ փուլի անցկացում գործընկեր
կազմակերպությունների կողմից , եւ եզրափակիչ փուլ ՝ ԱՄՆ-ի Դելավեր համալսարանում ։
Աննա Թորոսյան