"Koriz" # 12 | Page 2

1 2 3 «Կորիզ» համայնքային ամսաթերթը Դիլիջանի համայնքային կենտրոնի կրթական, տեղեկատվական եվ սոցիալական ծրագրերից մեկն է հանդիսանում: Ողջ տպագրական աշխատանքը համակարգում են մի խումբ դիլիջանցի պատանիներ: Թերթը իրազեկում է այն բոլոր նորությունների, իրադարձությունների, միջոցառումների մասին, որոնք կատարվում են Դիլիջան համայնքում: Թերթը բարձրաձայնում է այն հայտնի և անհայտ մարդկանց մասին, որոնց գործունեությունը կարևոր տեղ է զբաղեցնում Դիլիջան համայնքի առօրյա կյանքում: Մենք բուժում ենք մարդկանց հոգին… «Իրավաբանի մանագիտության յուրահատկություններից է մարդկանց հետ անմիջական շփումը: Իրավաբանությունը ես համեմատում եմ բժշկության հետ: Ուղղակի, ի տարբերություն բժիշկների, մենք «բուժում ենք» մարդկանց հոգին», - այսպես է բնութագրում իր մասնագիտությունը Արմենակ Մանթաշյանը, ով ավելի քան երեսուն տարի իր իրավաբանական ծառայություններն է մատուցում Դիլիջանի բնակիչներին։ Արմատներով նոյեմբերյանցի իրավաբանը ծնվել է 1957 թվականին եւ 4 տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել Դիլիջան քաղաք։ Մասնագիտությամբ սկսել է զբաղվել Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետն ավարտելուն պես։ Իսկ մասնագիտության ընտրությունը նրա համար կանխորոշված էր. հայրը նույնպես իրավաբան էր։ «Ես միշտ ասել եմ, իմ մասնագիտությունը ստեղծվել է մարդկության հետ և մարդկության հետ էլ կվերանա: Առանց իրավաբանի պետություն չի ստեղծվի»,-նշում հոդված, որում ասվում է, որ գործը պետք է քննվի ողջամիտ ժամանակ: Բայց ոչ մի տեղ չկա գրված, թե ինչ է նշանակում ողջամիտ ժամանակը: Դա մի՞ տարի է, տա՞ս տարի, թե՝ երկու օր: Այդ պատճառով լինում են դատական գործեր, որոնք դատավորը այնքան է ձգձգում, որ կարող է տևել մեկ տարուց ավել։ Իհարկե դրանից տուժում ենք թե մենք, թե՝ ժողովուրդը»։ Ամեն մարդ պետք է ունենա աշխատանք և իր քրտինքով աշխատի իր հանապազօրյա հացը։ Ըստ նրա ամենակարեւոր հատկանիշները, որով օժտված պետք է լինեն իրավաբանները՝ ճշտախոսությունն է։ «Իրավաբանը պետք է նաեւ մտնի մարդու դրության մեջ և հնարավորինս հասկանա նրան: Նույնիսկ ամենաչնչին հնարավորության դեպքում օգնության ձեռք մեկնի»,- ամփոփում է Արմենակը։ է Արմենակ Մանթաշյանը։ Ինչպես ցանկացած մասնագիտության դեպքում, իրավաբանությունն էլ իր խնդիրներն ունի. «ՀՀ օրենսդրության մեջ կա մի Հետեւեք «Կորիզ»-ի Մարդկային պատմություններին եւ միասին կշարունակենք բացահայտել մեր քաղաքացիներին։ Աննա Թորոսյան *Դիլիջանի համայնքային կենտրոնը (ԴՀԿ) հանդիսանում է «Scholae Mundi Հայաստան» բարեգործական հիմնադրամի ծրագրերից մեկը։ Այն ստեղծվել է 2014 թվականին Դիլիջանի երիտասարդական կենտրոնի հիմքի վրա՝ որպես հարթակ UWC Դիլիջանի ուսանողների և Դիլիջանի երիտասարդության համագործակցության համար: 2015 թվականի հունիսին ԴՀԿ-ն հանդես եկավ իր նոր ռազմավարությամբ՝ խրախուսելու մասնագիտական զարգացումը, կրթական միջոցառումների անցկացումը և որպես հիմք ծառայելու այնպիսի նախաձեռնությունների համար, որոնք համայնքը ներգրավում են նոր ու լուսաբանող ծրագրերում: Կենտրոնը գտնվում է Դիլիջանի ավագ դպրոցի տարածքում։ 2