"Koriz" # 11 | Page 5

Դիլիջան-Լվով մշակութային համագործակցություն
Դիլիջանի համայնքային կենտրոնի ( ԴՀԿ ) կողմից նախաձեռնած մշակութային փոխանակման ծրագիրը Դիլիջան և Լվով քաղաքի վառ անհատականություն ունեցող պատանիներին հնարավորություն ընձեռեց կատարել անմոռանալի փոխայցելություններ ։
Օգոստոսի 19-28-ը ԴՀԿ-ի պատանի դերասանների համար պայծառ գույներով ներկվեցին ։ Դերասանները մեկնեցին Ուկրաինայի Լվով քաղաք , որտեղ իրենց « Imaginarium » թատերական ներկայացմամբ մասնակցեցին Փարաջանովի անվան փառատոնին ։ Փարաջանովի փառատոնը միջմշակութային ծրագիր էր , որտեղ տարբեր գեղարվեստական միջոցառումների միջոցով ներկայացված էր ՍՍՀ Հայաստանի և Ուկրաինայի ժողովրդական արտիստ , ռեժիսոր և նկարիչ Սերգեյ Փարաջանովի կերպարն ու գեղարվեստական գործունեությունը ։ Փառատոնի ծրագիրն ընդգրկում էր կինոդիտումներ , թատերական ներկայացումներ , գրական հանդիպումներ , քննարկումներ և վարպետաց դասեր ՝ մեծերի և փոքրերի համար ։ Փառատոնին իրենց մասնակցությունն ունեցան Հայաստանի , Բելառուսի , Վրաստանի , Ադրբեջանի , Մոլդովայի , Լեհաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչները ։
« Ուրախ եմ , որ մշակութային փոխանակման ծրագրի շրջանակներում այցելեցինք Լվով քաղաք ։ Շատ հավանեցի թե ՛ Լվովը , թե ՛ Փարաջանովի անվան փառատոնը ։ Լվովում հետաքրքրիր ժամանակ անցկացրինք , շրջայց կատարեցինք դեպի Լվովի մշակութային հետաքրքրություն ներկայացնող վայրերը և
բազմաթիվ վառ տպավորություններով վերադարձանք Դիլիջան ։ Ծրագրի շնորհիվ ձեռք բերեցինք բազմաթիվ նոր ընկերներ ։ Հպարտ եմ , որ միջազգային ասպարեզում հանդես գալու հնարավորություն ստացանք ։ Փառատոնը մասնակիցներիս դարձրեց ավելի վստահ ու համարձակ , նպաստեց մեր ինքնազարգացմանը », - փոխայցելության ժամանակ ձեռք
բերած տպավորությունների մասին խոսեց Դիլիջանի համայնքային կենտրոնի թատերական խմբակի մասնակից Մերի Սահակյանը ( 16տ .):
« Ուրախ եմ , որ ՅՈՒՆԵՍԿՕ Ուսումնառող քաղաքների համաշխարհային ցանցի անդամ Դիլիջանի և ՅՈՒՆԵՍԿՕ Ստեղծարար քաղաքների համաշխարհային ցանցի անդամ Լվովի երեխաներին միավորում է տաղանդը , ստեղծարարությունն ու գիտելիքի ծարավը », -ասաց ԴՀԿ-ի ծրագրային տնօրեն Ռուբինա Տեր- Մարտիրոսյանը ։
Երկրորդ փոխայցելությունը տեղի ունեցավ հոկտեմբեր ամսին ։ Գերմանիայի Քաղաքացիական կրթության դաշնային գործակալության և Լվովի « Սուպուտնիկ » մշակութային կենտրոնի հետ համագործակցության արդյունքում Ուկրաինայի Լվով քաղաքի « Սուպուտնիկ » մշակութային կենտրոնից Դիլիջան այցելեցին մի խումբ պատանի երաժշտագետներ ։ Հնգօրյա մշակութային փոխանակման ծրագրի շրջանակներում պատանիներն այցելեցին
Դիլիջանի համայնքային կենտրոն , UWC Դիլիջան , նաև վանքեր , թանգարաններ , ծանոթացան Դիլիջան քաղաքին ու նրա մշակույթին ։ Համերգային ծրագրով հանդես եկան # 2 սրճարանում ։ Պատանիները Հայաստանի մշակութային արժեքներով ու տեղաբնակների բարեհամբույր և հյուրընկալ վերաբերմունքով հիացած , բազմաթիվ վառ տպավորություններով վերադարձան Լվով քաղաք ։
« Բառերով հնարավոր չէ նկարագրել երեխաների երջանկությունն ու նույնիսկ այն արցունքները , որ տեսանք նրանց դեմքերին ։ Ծրագրի շնորհիվ երեխաները փոխանակվեցին իրենց փորձով , բազմաթիվ ընկերներ և իհարկե , անմոռանալի հիշողություններ ձեռք բերեցին ։ Այստեղ ամեն ինչ հիասքանչ է ՝ բնությունը , մշակույթը , հայկական խոհանոցը , և ամենակարևորը մարդիկ ։ Կցանկանայի , որ երիտասարդների անհատական զարգացումը խթանող ու ոգեշնչող կրթական այսպիսի ծրագրերը շարունակական բնույթ կրեն և
մասնակիցների ավելի մեծ շրջանակներ ընդգրկեն », - « Կորիզ » -ի թիմին պատմեց « Սուպուտնիկ » մշակութային կենտրոնի ներկայացուցիչ Դարյա Մագինսկայան ։
Մշակութային փոխանակման ծրագիրն իրականացվեց գերմանական « Federal Agency for Civic Education » -ի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարության ֆինանսավորմամբ ։
Հեղինակ ՝ Ինեսա Զաքարյան , Դիլիջանի ավագ դպրոց