"Koriz" # 10 | Page 5

1 2 3 Մենք մեր հաղթանակների կրողն ենք ու տարածողը «2015 թվականի ամռանը Դիլիջանի բոլոր հնարավոր վայրերում փորձում էի գտնել 98 տարի առաջ Դիլիջանի եկեղեցիներից մեկի բակում թաղված, Ղարաքիլիսայի ճակատամարտի մասնակից Գուրգեն Տեր Մովսիսյանի գերեզմանը։ Հետազոտական աշխատանքներից հետո պարզեցինք, որ սպան հուղարկավորված է եղել Դիլիջանի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում, որտեղ 1918 թվականին Նժդեհի և Գուրգեն Տեր Մովսիսյանի գործուն մասնակցությամբ զորքը հավաքվել և մեկնել է ճակատամարտ։ 1918 թվականի մայիսի 25-ին Դարբաս գյուղի մոտ գտնվող թիվ 750 բարձունքը գրավելիս Գուրգեն Տեր Մովսիսյանը անհավասար պայքարում զոհվում է, և նրա ենթակայության տակ գտնվող զինվորները հասցնում են Դիլիջանի եկեղեցու բակում հուղարկավորել նրան։ Եկեղեցին1936 թվականին Բոլշևիկները քանդել են և մոտակայքում կառուցել կինոյի շենքը, գերեզմանաքարերը ոչնչացվել են։ Սարդարապատի, Ղարաքիլիսայի, Բաշ Ապարանի ճակատամարտերի հաղթանակների 100-ամյակին ընդառաջ Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը համաձայնվեց Դիլիջանի Ավագ դպրոցի բակում տեղադրել հուշաքար՝ ի պատիվ կապիտան Գուրգեն Տեր Մովսիսյանի։ Այս հաղթանակները հիմք դրեցին Հայաստանի պետականությանը, թույլ չտվեցին որ հայը վերանա։ Գուրգեն Տեր Մովսիսյանի մասին շատ քիչ բան է մեզ հայտնի, նա այն սպաներից էր, ով վճռական պահին չհնազանդվեց հուսալքված կառավարության հրամանին, այլ, տեղից վեր ցատկելով, որոտաց. «Ես չեմ հնազանդվի այդ որոշմանը։ Դա դավաճանություն է, ոչ ոք իրավունք չունի այդպես վարվելու հայոց ճակատագրի հետ։ Ես իմ թնդանոթներով այս իսկ րոպեին կմեկնեմ ճակատը մեռնելու։ Ով տղամարդ է, հայու արյուն ունի իր երակներում, թող գա իմ հետևից»: Այստեղ Նժդեհը ճառ է ասում, և Սարդարապատի վերջնական հաղթանակի թիկունքը ապահովում են Ղարաքիլիսյաի քառօրյա մարտերում։ Գուրգեն Տեր Մովսիսյան, իսկական անունը Ամովս է, ծնվել է 1893 թվականին մայիսի 14-ին Կապանի Շիկահող գյուղում։ Ամովսը մեծացել է հորեղբոր որդու մոտ, ով Թիֆլիսի հայկական թեմի առաջնորդն էր, Դորպասի համալսարանն ավարտած սրբազան Մեսրոպ արքեպիոկոպոս Տեր-Մովսիսյանի մոտ Թիֆլիսում։ Լավ կրթություն է ստացել, սովորել է գիմնազիայում, հետո ավարտել բարձրագույն զինվորական ակադեմիան։ ճակատամարտը հաղթանակի վերածող ոգի» գրքից և Կապանի երկրագիտական թանգարանի տնօրեն Գրիշա Սմբատյանի հոդվածից, որտեղ նա բացահայտել է կապիտանի ազնվական լինելը, և ապացուցել, որ կապանցի է և բազում այլ տեղեկություններ ։ Հուշակոթողը կդառնա վկայություն այն ամենի ինչը գրեթե մոռացվել է մշուշի մեջ։ Հետագայում սերունդները կհիշեն և իրենց ներսում կկրեն հաղթանակը որպես ժառանգություն, և, հարկ եղած դեպքում, հերոսին վայել դիմադրություն ցույց կտան թշնամուն ՝ իմանալով, որ նրանք հերոսների ժառանգորդ են։ Դիլիջանի քաղաքապետի հետ միասին, որոշել ենք մեծ միջոցառում կազմակերպել ի պատիվ Գարեգին Նժդեհի, Գուրգեն Տեր Մովսիսյանի, Արցախյան հերոսամարտերի Ցարական բանակի սպա էր, հրետանավոր, երբ սկսվեց Սարդարապատի հերոսամարտը։ Սրբազանը զարմիկի անունը փոխելով Գուրգենի, ծածուկ Հայաստան է բերում։ Նրանք երկուսով մասնակցում են հերոսական մարտերին։ Ընտանիքը Գուրգեն Տեր Մովսիսյանի զոհվելու մասին չի իմացել։ Կապիտանի տվյալները բազում պատմաբանների կողմից աղավաղվել է, դժվարությամբ եմ հայթայթել ճշգրիտ տեղեկություններ։ Հիմնականում օգտվել եմ Ռաֆայել Համբարձումյանի «Ղարաքիլիսայի քաջազուն տղերքի և քառօրյա պատերազմի մեր նոր սերնդի»։ Հոդվածը հեղինակն է Դիլիջանի քաղաքի բնակիչ Անի Վարազդատի Պապյանը