Gyumri | Page 97

Զրուցեցինք Գյումրու Հովհաննես Թումանյանի անվան գրադարանի տնօրեն Լիլիթ Գալստյանի հետ, ով մեզ պատմեց իրենց գրադարանից օգտվող ընթերցողների մասին։

Նա ասաց, որ փոքր տարիքի ընթերցողները կարդում են հեքիաթներ, միջին տարիքի ընթերցողները ՝ արկածային գրականություն, իսկ մեծահասակները ՝ պատմական գրքեր։ Տնօրենը փաստեց, որ ընթերցողները նախընտրում են եւ ՛ հայկական, եւ ՛ արտասահմանյան գրականություն։

Գրադարանում կան նաեւ շատ հին՝ 1800-ից մինչեւ 1950-ական թվականների գրքեր։

Տնօրենի խոսքով նույնիսկ թվայնացված գրականության լայն տարածման դեպքում տպագրված գրքերը չեն արժեզրկվում՝ «Գրադարանը մնում է թվայնացված գրականության հիմքը», եզրափակեց Լիլիթ Գալստյանը։

Գյումրու փողոցներում անգամ կարելի է հանդիպել բազմաթիվ գրքեր վաճառողների։ Նրանցից մեկին մենք հանդիպեցինք Գյումրու կենտրոնական՝ Ռիժկովի փողոցում։ Երկար տարիներ է, ինչ նա այստեղ գրքեր է վաճառում, բայց երբ մոտեցանք նրան՝ հրաժարվեց զրուցել մեզ հետ։