Gyumri | Page 92

Գյումրիում գործող գրադարաններից հայտնի է Շիրակի մարզայինը, որն ապահովված է ընթերցանության համար նախատեսված բոլոր հարմարավետ պայմաններով։

Շիրակի մարզային գրադարանը գործում է 1996 թվականից, սակայն տարիներ շարունակ այն գտնվել է Լուկաշինի մանվածքային ֆաբրիկային պատկանող շենքում, որի պայմանները բավարար չէին գրադարանի համար։

Շիրակի մարզային գրադարանին 2012 թվականին հատկացվեց նոր, ավելի բարենպաստ պայմաններ ունեցող շենք։

Մեզ հետ զրույցում գրադարանի աշխատակցուհիներից Գեղեցիկ Գեւորգյանը պատմում է, որ թինեյջերները նախընտրում են դպրոցական ծրագրային գրականություն, կամ դետեկտիվներ, վեպեր, վիպակներ։

«Գյումրեցիները սիրում են կարդալ եւ այստեղի գրադարաններում մշտապես էլ աճ է գրանցվում», նշում է Գեղեցիկ Գեւորգյանը։