Gyumri | Page 90

Ով չգիտի, որ Գյումրին միշտ էլ հարուստ է եղել իր մշակույթով, հատկապես` գրականությամբ: Հենց այստեղ են ծնվել մեծանուն գրողներ Գեորգի Գյուրջիեւը, Ավետիք Իսահակյանը, Հովհաննես Շիրազը եւ այլոք։

Չնայած, որ մենք ապրում ենք 21-րդ դարում, երբ տպագրված գրքերը, ինչ-որ չափով, զիջում են իրենց տեղն էլեկտրոնային գրքերին, Գյումրիում շարունակում են գործել գրադարաններ, գրախանութներ եւ անգամ փողոցներում կարելի է հանդիպել գրքեր վաճառողների։

Բացի լավ գրքի ընտրությունից, կարեւոր է նաեւ ընթերցանության համար նախատեսված պայմանները: Կպատմենք այն վայրերի մասին, որտեղ կարելի է հանգիստ նստել ու կարդալ: