Gyumri | Page 83

«Ստիլ» պատկերասրահ

«Ստիլ» պատկերասրահը հիմնադրվել է 1991թ-ին՝ ընկերության ունեցած հավաքածուի հիման վրա: Ընկերությունը ցուցահանդեսներ է կազմակերպել աշխարհի 28 երկրներում, որտեղ ցուցադրվել է հայկական կերպարվեստը:

Այժմ պատկերասրահն ունի 3 խոշոր հավաքածու՝ հայկական գրաֆիկա, 50-ական թվականների սովետական արվեստ և ապակու ցուցանմուշներ: Ամենամեծը՝ 18-19-րդ դարերի եվրոպական փորագրանկարչության հավաքածուն է։

Տոմսի արժեքը 300 դրամ է, հայալեզու էքսկուրսիան՝1500 դր, իսկ օտարալեզուն՝2000 դր։ Թանգարանը բաց է երեքշաբթիից կիրակի ժամը՝ 11:00-ից 17:00։

Լուսանկարը՝ www.visitgyumri.com