Gyumri | Page 76

Մհեր Մկրտչյանի

հուշատուն-թանգարան

Գյումրի գալուց անպայման այցելեք Մհեր Մկրտչյանի հուշատուն-թանգարանը, որը գտնվում է Ռուսթավելի փողոցում: Սեւ տուֆից շենքը կառուցվել է 20րդ դարում:

Սկզբում այն բնակելի տուն է եղել։ 1988 թվականի երկրաշարժից հետո այն ավերվել էր: Թանգարանը պաշտոնապես բացվեց 2006 թվականին: Թանգարանում կան դերասանի կյանքի և գործունեությունը խորհրդանշող իրեր:

Տոմսի արժեքը 300դրամ է, հայալեզու էքսկուրսիան՝1500դր, իսկ օտարալեզուն՝2000դր։

Թանգարանը բաց է երեքշաբթիից կիրակի՝ ժամը՝ 11:00-ից 17:00։