Gyumri | Page 66

Հովհաննես Շիրազի

տուն-թանգարան

Շահումյան փողոցում է գտնվում Հովհաննես Շիրազի տուն-թանգարանը, հենց դրա համար էլ փողոցի այս հատվածն անվանվել է Վարպետաց: Տունը կառուցվել է 1883 թվականին՝ ալեքսանդրապոլցի մեծահարուստ Քեշիշյանի կողմից:

Խորհրդային հեղափոխությունից հետո շենքը դարձել է բնակելի, իսկ նկուղը՝ վերածվել արտադրական դահլիճի: Մոտ 100 տարի անց շենքի բնակիչները տեղափոխվել են կառավարությունից ստացած նոր տարածք:

Արդյունքում՝ 2003 թվականին այստեղ պաշտոնապես բացվեց Հովհաննես Շիրազի տուն-թանգարանը:

Ի դեպ՝ բանաստեղծն այս տանն ընդհամենը մի տարի է ապրել. տունը նրան հատկացնելուց հետո՝ մի տարի անց բանաստեղծը մահացել է:

Տուն-թանգարանի մուտքի տոմսի արժեքը 300 դրամ է, հայալեզու էքսկուրսիան 1500 դրամ, իսկ օտարալեզուն՝ 2000 դր։

Թանգարան կարող եք այցելել երեքշաբթիից կիրակի՝ ժամը՝ 11:00-ից 16:00։