Gyumri | Page 26

Ռուսթավելուց մոտավորապես 400մ հեռավորության վրա Ռիժկովի փողոցն է։ Քաղաքի այս հատվածն ամենամարդաշատն է օրվա ցանկացած պահի՝ հաճելի լուսավորություն, գեղեցիկ և հարմարավետ սրճարաններ:

Հրապարակը գեղեցիկ է հատկապես երեկոյան ժամերին՝ լուսավորության տարբեր լուծումներով:

Ռիժկովի ճեմափողոցով դուրս կգաք կենտրոնական հրապարակ։ Այստեղ է գտնվում Վարդան Մամիկոնյանի արձանը, Գյումրու քաղաքապետարանը, և «Հոկտեմբեր» կինոթատրոնը:

Յոթ Վերք եւ Սբ. Ամենափրկիչ եկեղեցիների մեջտեղում Վարդանանց հրապարակն է՝ Գյումրու ամենաայցելվող վայրը։

Քայլելով Տերյան փողոցով կհասնեք, գյումրեցիների լեզվով ասած, «պլպլան ժամ»-ի մոտ՝ Ռուսական եկեղեցին է, բայց այստեղ նաեւ հայերն են գալիս։