Gyumri | Page 25

Գյումրու փողոցներով քայլելիս ուշադիր եղեք՝ ամեն քայլափոխի կարող եք ինքնատիպ street-art-եր նկատել: Պատկերներն ընտրված են տարբեր թեմաներով։

Հանդիպեցինք Street-art -ի հեղինակ-նկարիչներից մեկին՝ Լեւոնին, ու ծանոթացանք նրա աշխատանքներից մի քանիսին:

Նկարիչ Լևոնի տան պատերը եւս նկարազարդված են: Պատկերներին նայելիս մի պահ դժվարանում ես հավատալ, որ իսկական չեն:

«Ստացել ենք բազմաթիվ առաջարկներ այլ մարզերում ու քաղաքներում ևս նմանատիպ street-art-եր իրականացնելու համար: Վերջերս այդ ծրագրով եղել ենք Գավառում, Երևանում, Մարտունիում և կարծում եմ, որ այս ամենը շարունակական բնույթ կկրի, քանի որ հետաքրքրվողների թիվն օր օրի էլ ավելի է աճում», պատմում է Լեւոնը:

Նկարիչն ասում է, որ թիմով որևէ արտասովոր բան անելու մտադրություն չեն ունեցել, որպեսզի զարմացնեն:

Իրենց աշխատանքներով նպատակ են ունեցել քաղաքին նոր շունչ տալ՝ «Երեւի թե մեր հաջողությունը պայմանավորված է նրանով, որ նկարելիս պատկերների մեջ հոգի ենք դրել ու մեծ սիրով ստեղծվել դրանք»։