Gyumri | Page 22

Կայարանի երկրորդ խաչմերուկից աջ թեքվելով ու 200մ գնալով կհասնենք Սայաթ-նովա։ Այստեղ է գտնվում Գյումրու դրամատիկական թատրոնը,Գեղարվեստի ակադեմիան մի քանի սրճարաններ։ Հատկապես երեկոյան ժամերին այս հատվածը շատ գեղեցիկ ու լուսավոր է։

Դրամատիկական թատրոնից երկու խաչմերուկ ներքեւ իջեք ու թեքվեք աջ՝ կհասնեք նորակառույց Ռուսթավելի փողոց։ Այստեղ է գտնվում «Վիլլա Կարս» հյուրանոցային համալիրը, իսկ դիմացի մայթում՝ ապակու գործարանն է։

Շարունակելով ճանապարհը՝ կարող եք այցելել Մհեր Մկրտչյանի տուն-թանգարան։ Այս փողոցի վրա է գտնվում նաեւ Սբ. Նշան եկեղեցին։

Լուսանկարը՝ Աստղիկ Գրիգորյանի