Gyumri | Page 20

Դուրս գալով կայարանից անմիջամես կտեսնեք կայարանամերձ հրապարակը, իսկ աջ կողմում Ղանդիլյան փողոցն է։

Մեզ հետ զրույցում փողոցի բնակիչներից Կարենը պատմեց, որ հնում այս հատվածը կոչվել է Սեւյան եւ առ այսօր շատ Գյումրեցիներ փողոցը հենց այդպես են անվանում։

Այս փողոցում է գտնվում նախկին հիվանդանոցի շենքը, որտեղ հիմա կառուցվում է տեքստիլ գործարանը։ Կարենը պատմում է, որ այստեղ է նկարահանվել վերջերս մեծ էկրաններին հայտնված «Երկրաշարժ» ֆիլմը։

«Փողոցում, այդ օրերին, կյանքը եռում էր, ինչը տարվա ընթացքում երբեք չես տեսնի։ Ընդամենը 15 տարի է, ինչ այստեղ եմ ապրում, բայց արդեն շա՜տ եմ սիրում Սեւյանը, եւ ինձ համարում եմ այս փողոցի մի մասնիկը», ասում է Կարենը: