Gyumri | Page 16

Մարշրուտկա

Ավտոկայարանը տեղակայված է Շահումյան փողոցի վերջնամասում, այնտեղ հասնելու համար Գյումրու կենտրոնական հրապարակից շուկայի փողոցով անհրաժեշտ է դեպի հարավ իջնել: Իսկ եթե դուք էլ մեր նման չգիտեք, թե հարավը որն է, ուղղակի հարցրեք անցորդներից:

Ամեն օր ժամը 7:00-ից մինչև 20:00-ը Երևանից Գյումրի են մեկնում ու վերադառնում մարշուտկաները: Ինչպես տաքսիների, այնպես էլ մարշուտկաների դեպքում կոնկրետ մեկնելու ժամացուցակ չկա՝ մեքենաները շարժվում են միայն այն ժամանակ, երբ միկրոավտոբուսի բոլոր 15 ուղևորները հավաքվեն։ Արժեքը 1500 դրամ է:

Լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի