Gyumri | Page 103

«Նախևառաջ ասեմ,որ ռոք դպրոցը բացվել է մոտ մեկուկես տարի առաջ։ Մեր հարվածային գործիքներ նվագող Արան զանգահարեց և ասաց, որ Ժիրայրն այսպիսի նախաձեռնություն ունի եւ ուզում է Ռոք դպրոց բացել։ Մտածեցի հետաքրքիր կլինի», պատմում է դպրոցի մասնակիցներից Հովհաննեսը։

«Նախաձեռնության նպատակը այն էր, որ կոնսերվատորիայում բացվեր Ռոք երաժշտության բաժին», նշում է Ռաֆաելը։

Ի դեպ, ռոք դպրոցում կա նաև աղջիկների թիմ, ովքեր փորձում են հիմնել իրենց բենդը:

«Հետաքրքրություն կա, շատ մարդիկ են եկել գնացել, շատերը չեն դիմացել։ Գրաֆիկը շատ ծանր է, նույնիսկ այն դեպքում, որ դու խումբն ես, դու պիտի ապրես այս խմբով, եթե անգամ հիվանդ ես», ասում է Հովհանեսը:

Դպրոցում դասավանդում են մի քանի ուսուցիչներ, այդ թվում նաև Ժիրայրը, սակայն նրա՝ բանակ գնալուց հետո մյուս տղաները եւս սկսեցին զբաղվել դասավանդելով: