Dsegh discover natural and historic heritage | Page 6

µ³ó³Ñ³Ûï»ù µÝáõÃÛ³Ý ¨ å³ïÙáõÃÛ³Ý Å³é³Ý·áõÃÛáõÝÁ Արահետ №1 Nature Trail №1 Այցելուների կենտրոն Բարձրաքաշ Սբ. Գրիգոր վանք - Սիրուն Խաչ Այցելուների կենտրոն Visitor Center – Barzdrakash St. Grigor monastery – the “Beautiful Cross-stone” (Sirun Khach) – Visitor Center Երթուղին կարելի է հաղթահարել ոտքով` երկարությունը 8 կմ է, տևողությունը 4 ժամ, միջին բարդության: Ա ր ա հ ե տ ը սկսվում է Դսեղի Այցելուների կենտրոնից, ապա անցնում մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի և 7-րդ դարի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հինավուրց եկեղեցու կողքով` հասնելով գյուղի վերջը, որտեղից հարթ դաշտերով դուրս է բերում սարահարթի եզր: Այստեղից դիտելիս բացվում է հիանալի տեսարան դեպի Դեբեդ գետի կիրճ, իսկ հեռվում երևում է Դեբեդ և Մարց գետերի միախառնման վայրը: Հետագա ընթացքում արահետը հարելու է կիրճի եզրին: Մոտ 2 կմ շարունակվելով՝ երթուղին սուզվում է դեպի Մարցի ձորի լանջերին սփռված հրաշագեղ անտառը, այնուհետև բոխիների, թխկիների, վրացական կաղնու և ընկուզենու ծառուղով` քարքարոտ արահետը հասնում է ոչ մեծ Սբ. Հարություն մատուռին (կառուցվել է Հովհաննես վարդապետի և նրա եղբայր Սարգսի կողմից 1234թ-ին), որին ժողովուրդը կոչում է նաև «Ագռավի տապան»` կապված հայտնի ավանդազրույցի հետ. շինարարները ճաշի նստելուց առաջ իրենց գլխավերևում նկատում են անընդմեջ կռկռացող մի ագռավ: Քիչ անց, երբ խոհարարը շերեփն առնելով փորձում է լցնել ճաշերը, ագռավն անսպասելիորեն սրընթաց նետվում է կաթսայի մեջ և փչացնում ուտելիքը: Դրանից հետո միայն խոհարարը նկատում է կաթսա սողոսկած թունավոր օձին: Մատուռից քիչ հեռու է գտնվում Թումանյանի պատմվածքի հերոս Գիքորի աղբյուրը, որտեղ նա վերջին անգամ հոր հետ նախաճաշեց Թիֆլիս գնալու ճանապարհին: Երթուղու վրա հանդիպող պատմության հաջորդ վկան Բարձրաքաշ Սբ. Գրիգոր վանքն է, որը 10-13-րդ դարերի հոյակերտ կառույց է` չնայած որ մեզ է հասել ավերված վիճակում: Վանքի մոտակայքում է գտնվում նաև 1266 թ-ին Գևորգ վարդապետի կողմից կառուցած ձիթհանի փլատակները: Շուտով վանքից վեր բարձրացող արահետը Մարց գետի ձախափնյա կիրճի եզրին ձեր առջև կբացի 13-րդ դարի զարդանախշ «ՍԻՐՈՒՆ ԽԱՉ» խաչքարը: Արահետի ամբողջ ընթացքում` անտառում, դաշտերում, կհանդիպեն բազմաթիվ գունագեղ թռչնատեսակներ` Խայտաբղետ փայտփոր, Անտառային կաչաղակ, Երգող և Սև կեռնեխներ, Մորու շահրիկ, գիշատիչ թռչունների և այլ տեսակներ: The trail is a walking trail, it is 8 km long and can be crossed in 4 hours; its difficulty is moderate. The trail begins from the front point of the Visitor Center, then going past the famed writer H. Tumanyan’s House-Museum and the ancient St. Grigor Lusavorich monastery from 7th century, reaches the end of the village and winding through flat meadows brings us to the edge of the Plateau. From here it offers sweeping views deep into the Debed River Canyon, while far in the back one can see the junction of two rivers Debed and Marts. Further down the trail eventually it hits the edge of the Canyon. Stretching for some 2 km, the trail descends into lush hilly woods on both sides of the Marts River Valley. Further down, running through a wooded road of hornbeam, maple, Georgian oak and walnuts, the rocky trail takes you to a small chapel of St. Harutyun (built in 1234 by Archimandrite Hovhannes and his brother Sargis), also called by the locals the “Crow’s Ark” because of a famous folktale. When taking a break for a lunch, local construction workers catch a glimpse of a crow continuously cawing over their heads. After a while, when the cook tried to pour meal out of a pot into bowls, all of a sudden the crow plunged into the pot and spoiled the food. Only then did the cook spot a venomous snake that was creeping into their pot. Not fa ȁ