Dsegh discover natural and historic heritage | Page 11

Քառասուն մանկանց վանք Մի փոքր ցած՝ լանջի մեջտեղում, Դուք կարող եք տեսնել մի հին վանք, որն ամենայն հավանականությամբ կառուցվել է XIII դարում: Վանքի մեծ մասը վնասվել է երկրաշարժի ժամանակ: Արահետը շարունակվում է դեպի վանք: Պատմություն անվան մեջ Վանքի անվանումը կապված է 4-րդ դարի սկզբին նահատակված 40 վկաների հետ, որոնք Փոքր Հայքի տարբեր քաղաքներից էին և զինվորական ծառայության ﬔջ էին Սեբաստիա քաղաքի կայսերական գնդում: Հռոմեական կայսր Լիկիանոսի հրամանով քրիստոնիաներին բացահայտելու նպատակով կազմակերպվեց հարցաքննություն: Հավատարիմ մնալով իրենց հավատքին՝ զինվորները բանտարկվում են և ցուրտ գիշերով նետվում լիճը, որպեսզի սառեն ու մահանան: Լուսաբացին զինվորների գլխավերևում հայտնվում են լուսապսակներ: Առավոտյան պարզ է դառնում, որ քառասուն զինվորները Աստվածային հրաշքով փրկվել են սառելուց: Սա զայրացնում է առևանգողներին, ովքեր սպանում են քառասուն զինվորներին, և ահա այսպես, նրանք դարձան նահատակներ: A Story behind the name The name of the monastery refers to commemoration of the Forty Holy Martyrs who were killed by Romans in the beginning of 4th centuary because they were