Arxangelo ԻՄ ԿՈՐՑՐԱԾ ՏՈՂԵՐԸ | Page 9

Ամեն ինչ կրկին իրար է խառնվել Ամեն ինչ կրկին իրար է խառնվել՝ թացը չորի հետ, չորը՝ թացի, Երկմտանքի, երկընտրանքի առջև կանգնած մտածում եմ. արդյոք սա էլ կանցնի՞: Բայց ամեն ինչ այնքան խառն է ու չափից դուրս անորոշ, Որ գլուխս ափերիս մեջ. կեցվածքն այդ դարձել է ինձ բնորոշ: Ամեն ինչ կրկին իրար է խառնվել՝ սևը սպիտակի, սպիտակը՝ սևի Կյանքում բերկրանքով ապրելն ինձ համար կարծես դարձել է անկարելի: Անկարող հույսով, անմիտ հավատքով քայլում եմ ես այս անվերջ ճամփեքով, Ճամփեքն այդ քարոտ, ճամփեքն այդ փշոտ… Արյունված ոտքերս վազում են հույսով…. Aram Hakobyan (Arxangelo), Poems. © All Rights Reserved, 2012 9