Arxangelo ԻՄ ԿՈՐՑՐԱԾ ՏՈՂԵՐԸ | Page 33

Ո՞վ եք Դուք, օրիո՛րդ Օրիո՛րդ Դուք սուրբ եք, բայց և սատանա, Դուք բարի եք և դաժան անխնա, Դուք շատ քնքուշ եք և կոպիտ, բռի, Կատարելություն եք՝ անկատար, թերի: Օրիո՛րդ Դուք հրաշք եք, բայց և սովորական մի խաբկանք, Դուք իրական եք և անհաս մի երազանք, Դուք շատ մոտ եք, բայց և այդքան հեռու ինձնից, Արթնանալ եմ ուզում այս ցավեցնող երազից: Օրիո՛րդ. բարի՞ եք կամ թե չար, կատար, անկատար, քնքուշ թե բռի, սուրբ թե սատանա՝ Սիրտս Ձեր ձեռքում հավերժ կմնա: Aram Hakobyan (Arxangelo), Poems. © All Rights Reserved, 2012 33