Arxangelo ԻՄ ԿՈՐՑՐԱԾ ՏՈՂԵՐԸ | Page 30

Արամ Հակոբյան ___ ԻՄ ԿՈՐՑՐԱԾ ՏՈՂԵՐԸ ______________________________________________________ Կարոտ եմ շնչում… Կարոտ եմ շնչում՝ դառը մի կարոտ, Որն արյանս հետ դեպ սիրտս է հոսում, Ու դրանից էլ սիրտս է դառնանում, Եվ իր հերթին էլ հոգուս վարակում: Արտաշնչում եմ դառնացած կարոտ, Լյարդացած կարոտ՝ քայքայող հոգիս: Ու կյանքս դարձել է մի ամբողջ կարոտ, Կարոտներ այրող արյունվող սրտիս… Aram Hakobyan (Arxangelo), Poems. © All Rights Reserved, 2012 30